
Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները մինչև գործարքի վերականգնումը

Թեհրանը չի վերականգնի իր միջուկային օբյեկտներում տեսախցիկների աշխատանքը մինչեւ իրանական ատոմային դոսյեին վերաբերող պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին:
Տեսախցիկները, որոնք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից (Իրանի օբյեկտներում) տեղակայվել են 2015 թվականից հետո, չեն աշխատի, քանի դեռ չի վերականգնվի միջուկային գործարքը»,- նշել է Էսլամին, որի խոսքը մեջբերել Է Al Hadath հեռուստաալիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: