Բաժիններ՝

Գամկրելիձեն կոչ է անում խուճապի չմատնվել

Վրաստանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ «Կապիկի ծաղիկը» այնքան տարածված չէ, որքան մյուս շնչառական վիրուսային հիվանդությունները, ուստի այդ առիթով խուճապի մատնվելու պատճառ չկա Վրաստանում։

Վրաստանում գրանցվել է «կապիկի ծաղիկի» միայն մեկ դեպք՝ արտերկրյա ուղևորությունից վերադարձած հիվանդի մոտ, որն արդեն ապաքինվել է. այս քաղաքացուց այլ անձի հիվանդության փոխանցում չի եղել։

«Կապիկի ծաղիկը» համաճարակ չէ, այլ «կենտրոնացված վարակ որոշակի բնակավայրերում»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է Գամկրելիձեն։

Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին «Կապիկի ծաղիկ» վարակի պատճառով առողջապահական համաշխարհային արտակարգ դրություն էր հայտարարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031