«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «գորշ գայլերը» պայքարել են մեր դեմ». Էդուարդ Շարմազանով

«Էրդողանը երեկ մատ էր թափ տալիս Հունաստանի վարչապետի վրա, որ թուրք փոքրամասնության իրավունքները չեն պաշտպանվում, նույնը շուտով այստեղ է լինելու»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի որդեգրած քաղաքականությանն ու այդ ֆոնին Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան բացել խոստացող ՀՀ իշխանությանը։

«Ովքեր չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում, ասեմ, որ Բաթումից մինչև Թբիլիսի թուրքերն արդեն 148 մզկիթ են կառուցել, այ սա է խաղաղության դարաշրջանը։ Այդ մզկիթները հանաք մասխարություն չեն․․․ Մի 5-10 տարի հետո իմանալու ենք, որ Հայաստանում տասնյակ-հազարավոր թուրքական ծագում ունեցող մարդիկ կան, որոնք վերջում պահանջելու են, ասելու են՝ մեր համայնքին մզկիթ է պետք, հետո ասելու են՝ մեր համայնքին դեպուտատ է պետք․․․»։

Շարմազանովը նաև ընդգծեց՝ պանթուքիզմի նպատակը, բացի Հայաստանից և Հունաստանից, նաև ռուսական կայսրության քայքայումն է։

Անդրադառնալով օրեր առաջ տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի քաղաքացին այցելում Ծիծեռնակաբերդ, «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը ցույց տալիս և թուրքերենով ասում, որ ինքը գտնվում է թատրոնում, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դա իր համար զարմանալի չէր․

Կարդացեք նաև

«Այսօրվա Հայաստանում իշխում է մի ռեժիմ, որը սպասարկում է կամ առնվազն անտարբերության է մատնում մեր ազգային շահերը։ Էսօրվա նիկոլիզմի ռեժիմը ոչ մի կերպ չի՛ սպասարկում հայության իղձերը․․․

Մեր Երրորդ Հանրապետությունը, ինչքան էլ սրանք անուն դնեն, 1991-2018 թվականները  եղել է մեր երազանքների հանրապետությունը, դրախտում է ապրել  հայությունը, վրեքները խաբար չի եղել․․․»։

Վերադառնալով «գորշ գայլերի»-ի թեմային, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դրանք ազգայնական կազմակերպություն են, և նրանց նպատակը պանթուրքիզմն է․

««Գորշ գայլեր» կազմակերպությունը բազմաթիվ տեռորիստական ակտեր է կազմակերպել, 1984 թվականին Փարիզում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի պայթեցում, 1981 թվականին Հռոմի պապի դեմ մահափորձ են կատարում, Կիպրոսում շատ լուրջ դերակատարում ունեն։ Գանք Հայաստանին, 1992 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմում «գորշ գայլերը» պայքարել են մեր դեմ, նրանց նպատակն է թուրքական աշխարհի վերակերտումը։

«Գորշ գայլերի», Թուրքիայի պաշտոնական ղեկավարության նպատակն է՝ կլանել Հայաստանը, կուլ տալ… Թուրքիայի մոտ որևէ բան չի փոխվել ո՛չ 1915-ին, ո՛չ 1990-ականներին, ո՛չ 2016-ին, ո՛չ 2020-ին, ոչ էլ հիմա։

Ո՞նց եղավ, որ 2020 թվականին Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով մեկը հայտարարում էր, որ Թուրքիայի նպատակը հայերին ցեղասպանելն է, սա միակ բանն է, որ իր հետ համամիտ եմ եղել, որ թուրքերի նպատակը հայերին ցեղասպանելն է, իսկ այսօր նույն այդ Փաշինյանն ու իր նիկոլիստական կառավարությունը որևէ ցեղասպանության մասին չի խոսում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս