Էմիրի որդին վարչապետ է նշանակվել

Քուվեյթի Էմիրի որդի Ահմեդ Նավաֆ ալ Ահմեդ աս Սաբահը նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում՝ պետության ղեկավարի հրամանագրին համապատասխան: Այս մասին հայտնել է Քուվեյթի Al-Jаrida հրատարակությունը:

Կառավարության նորանշանակ ղեկավարը պարտավոր է կազմել նոր կաբինետ եւ նոր նախարարների ցուցակը ներկայացնել պետության ղեկավարի հաստատմանը: Հաղորդվում է, որ նոր վարչապետի նշանակման հրամանագիրը Քուվեյթի Էմիրն ստորագրել է կիրակի երեկոյան: Ահմեդ Նավաֆ ալ Ահմեդ աս Սաբահը ծնվել է 1956 թականին:

Քաղաքական իր կարիերան նա սկսել է ներքին գործերի նախարարությունում, իսկ այն բանից հետո, երբ նրա հայրը դարձել է Քուվեյթի Էմիրը, նշանակվել է Ազգայն գվարդիայի ղեկավարի տեղակալ: Նախորդ կառավարությունում շեյխ Ահմեդն զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031