Թուրքական լիրայի փոխարժեքը 1 ամերիկյան դոլարի նկատմամբ հասել է 17․85-ի
Հուլիսի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 17․85-ի։ Զարգացող երկրների շարքում Թուրքայի ազգային արժույթն այդպիսով դարձել է դոլարի նկատմամբ ամենաշատն արժեզրկված դրամական միավորը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջին 7 ամիսներին լիրայի արժեզրկումը կազմում է 25%։
Լիրան արժեզրկվում է նաև եվրոյի նկատմամբ։ 1 եվրոյի փոխարժեքն այսօր հասել է 18․25 լիրայի։
1 գրամ ոսկին այժմ գնահատվում է 991 լիրա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին:
Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում: