Բաժիններ՝

Հացահատիկով բեռնված 1-ին նավը կշարժվի Օդեսայի նավահանգստից․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օրեր առաջ Ստամբուլում ստորագրված «հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնության շրջանակներում հացահատիկով բեռնված 1-ին նավը կշարժվի Օդեսայի նավահանգստից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվել է, որ Սիերա Լիոնեի դրոշով Razoni անվանումով նավը 26 տ. եգիպտացորեն կտեղափոխի Լիբանան: Նավը նախ կմոտենա Ստամբուլի ափերին, որտեղ համապատասխան ստուգումներից հետո միայն կուղևորվի Լիբանան:

«2022 թվականի հուլիսի 22-ին Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև ստորագրված «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և սննդամթերքի անվտանգ տեղափոխում» փաստաթղթի շրջանակներում փոխադրում իրականացնող այս առաջին նավից հետո, սահմանված միջանցքի և ընթացակարգերի շրջանակներում նախատեսվում է նաև այլ նավերի մեկնում»,- ասված է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ:

Հուլիս 31-ին էլ Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը էր հայտարարել, որ Ուկրաինայից հացահատիկի անվտանգ դուրսբերման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում օգոտոսի 1-ին հացահատիկով բեռնված առաջին նավը կարող է դուրս գալ ուկրաինական նավահանգստից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս