Նոյեմբերի 26-ին ավտովթարից մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող 1999թ. ծնված Ալի Սահիբ օղլու Աբբասովը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարութունը հրապարակել է 2018թ. առաջին 10 ամսում Թուրքիա ժամանած այցելուների թիվը:
Իրանը չի պատրաստվում դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (OPEC), սակայն մտադիր էլ չէ նվազեցնել նավթի արտահանման ծավալները:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին ասում է, որ հիմա վերջնագրերի ժամանակ չէ:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնատվության արարողությունը կարող է Թբիլիսիում չանցկացվել:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հրավիրված «Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերել է Հայոց ցեղասպանության թեմային։
Վրաստանի իշխանությունները պատրաստվում են նախագահի երդմնատվության արարողությանը եւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին. սա է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի պատասխանը, որը նա Առաջին ալիքի եթերում տվել է միավորված ընդիմության վերջնագրին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սյուռեալիզմ է որակել ԱՄՆ-ի մոտեցումը միջազգային հարաբերությունների նկատմամբ:
Նոյեմբերի 28-29 Գերմանիայում տեղի ունեցած «Իսլամական կոնֆերանսի» 4-րդ նիստը նախագահել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը։ Կոնֆերանսի ընթացքում սկանդալային միջադեպ է եղել, որը մեծ արձագանք է գտել թուրքական և միջազգային մամուլում, ինչպես նաև համացանցում։
Շվեյցարական «Institute for Management» (IMD) տնտեսական դպրոցը հրապարակել է «Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսը» (Global Talent Competitiveness Index)։ Այդ զեկույցում Թուրքիան 63 երկրի ցանկում 51-րդ տեղն է զբաղեցրել։
Թուրքիայում նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել է այն կանանց թիվը, որոնց հատուկ պաշտպանության տակ առնելու դատական որոշում է կայացվել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ ավելացել է նաև այն տղամարդկանց թիվը, որոնց կողմից կիրառվող բռնության կանխարգելման նպատակով հատուկ միջոցներ են ձեռնարկվել։
Ադրբեջանում 2018 թ. հունվար-հոկտեմբերին ընթացքում 112 կին ինքնասպան է եղել:
Թուրքիայի Անթալիա քաղաքի պարեկային ծառայողները Մուրաթփաշա մզկիթի մուրացկանների նկատմամբ «որս» են սկսել, ինչի արդյունքում 7 մուրացկան է ձերբակալվել:
«Բաքվին ձեռնտու չէ առաջընթացը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- այսօր Երևանում շարունակվող հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» նիստի ընթացքում ասաց ԵԱՀԿ ՄԽ ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։
Թուրքիայի Քըրքլարելի նահանգի Փինարհիսար շրջանում տեղի է ունեցել Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի «Eternity-2018» համատեղ զորավարժությունը:
Թուրքիայի Դենիզլիի քաղաքում դպրոց գնալ չցանկացող 14 տարեկան աղջիկը դանակահարել է մորը:
«Հայաստանի կայունությունը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար, քանի որ հարևան երկրներ են, ներքաղաքական կայունությունից է կախված նաև ողջ տարածաշրջանի կայունությունը»,- ասաց Մենագարիշվիլին:
Թուրքիայի խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության խնդրին:
Թուրքիայի դատախազությունը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության մեջ մեղադրվող անձանց ձերբակալելու որոշում է կայացրել:
Պակիստանն Ադրբեջան կմատակարարի տարբեր նշանակության ճշգրիտ ավիառումբեր: Ինչպես հայտնում է minval.az-ը, այդ մասին հայտնել են պակիստանյան Global Industrial & Defence Solutions (GIDS) պետական ընկերությունից:
Թբիլիսիի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվի, ինչպիսին էլ լինեն Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանրապետության բնակչությանը հավաստիացրել է, որ իշխանությունները «անպատասխանատու ղեկավարներին» թույլ չեն տա հեղափոխություն սարքել։
Վրաստանի համար կարեւորագույն գերակայություններից մեկը Եվրամիությանն ինտեգրվելն է:
BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է նաեւ Միխեիլ Սահակաշվիլիի քաղաքացիության հարցին, տեղեկացնում է «Գրցուզիա Online»-ը:
Վրաստանում վերջին ուղղակի նախագահական ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հայտնել է, որ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիային ամերիկյան արտադրության զինտեխնիկայի վաճառքի վրա:
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայում պատրաստ չէ համագործակցել Մոսկվայի հետ:
Թուրքական (MKEK) ռազմաարդյունաբերական ընկերության կողմից արտադրված «MPT-55» տեղական ինքնաձիգների 1500 միավորանոց խմբաքանակ է տրամադրվել երկրի զինված ուժերին:
Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները նոյեմբերի 29-ի երկոյան կարողացել են դիմագրավել հրթիռային գրոհը Դամասկոսի հարավարեւմտյան արվարձանների վրա: