Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ անդրադարձ է կատարել հույների կողմից Կիպրոսում նավթ արդյունահանելու փորձերին և Էգեյան ծովի կղզիներում Հունաստանի ծավալած գործունեությանը:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) բնակիչների 98 տոկոսից ավելին պաշտպանում է երկրում գործող քաղաքական համակարգը:
ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք:
Կարսի՝ Հայաստանին սահմանակից Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի հատվածում հայ-թուրքական սահմանն անցած Թուրքիայի քաղաքացի Կ. Ա.-ն ձերբակալվել է հայկական կողմի սահմանապահների կողմից:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ուրախություն է հայտնել, որ իր հետ կատարվածը՝ Ադրբեջանում ձերբակալությունը ավելի է խթանել զբոսաշրջության զարգացումն Արցախում:
Դուբայում ընթացող վեցերորդ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում հայտարարվել է Երջանկության գլոբալ կոալիցիայի ստեղծման մասին, որի մեջ մտել է վեց երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը, Կոստա Ռիկան, Մեքսիկան, Պորտուգալիան եւ Սլովենիան:
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ում թուրքական իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին ճանաչել որպես Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Թուրքիայից հեռանալուց առաջ հրաժեշտի նամակ է հրապարակել:
Ավելի քան 70 մարդ է հոսպիտալացվել սիբիրախտի բռնկման պատճառով, որ արձանագրվել է Թուրքիայի տարածաշրջաններից մեկում:
Թուրքիայում 79 տարեկան հասակում մահացել է հայտնի հայ բժիշկ, մաշկաբան Հակոբ Կոթողյանը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շարունակում է RKK-ի քուրդ ապստամբների մուտքը Հայաստան:
«Համանախագահների տարածած հաղորդագրությունը բավականին հեշտ «ընթեռնելի» է: Այն ամբողջությամբ արտահայտում է ներկայումս կողմերում տիրող տրամադրությունները, քաղաքական իրավիճակը, դրությունը շփման գծում, բանակցությունների հրամայականը»:
Զբոսաշրջության հատվածը Վրաստանի տնտեսության կարեւորագույն ոլորտներից մեկն է, եւ Զբոսաշրջության ազգային վարչակազմն առավելագույն ջանքեր կգործադրի դրա հետագա զարգացման համար:
Թուրքիան, կոպտորեն խախտելով հայ համայնքի ներքին ինքնավարությունը, միջամտեց կրոնական գործերին, և դա արեց բավական բացահայտ կերպով:
Քրդական ջոկատների մարտիկներն Աֆրին քաղաքի (Հալեպից 65 կիլոմետր) հյուսիսի եւ հարավ – արեւմուքի ուղղությամբ կասեցնում են «Սիրիկան ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումների գրոհները, որոնց օգնում է թուրքական զրահատեխնիկան:
Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նոր համանախագահ ընտրված Փերվին Բուլդանի և կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի դեմ:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ԵՏՄ-ի հետ Իրանի համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան, ասաց, որ այդ թեման ՀՀ ղեկավարության կողմից բազմիցս արծարծվել է, բայց իրանական կողմը որևէ շոշափելի բան չի նկատել. «Եթե դուք որևէ շոշափելի բան նկատել եք, մեզ տեղեկացրեք»։
Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի բացառիկ հարցազրույցը NEWS.am գործակալությանը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցին ընդառաջ այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ կամ կարգավորելու են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, կամ ամբողջությամբ վատանալու են:
Գերմանական երկրորդ հեռուստաընկերությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իր նախընտրական քարոզարշավի շրջանակում վերջերս արված հայտարարություններին:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր ԵՊՀ-ում կազմակերպված հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ էներգետիկ ոլորտում Իրանը շատ լավ համագործակցություն է ձևավորել Հայաստանի հետ:
Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն այն անձանց շրջանում, ովքեր բողոք են արտահայտում սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ:
Իրանի արեւելյան մասում առնվազն ինը մարդ է զոհվել եւ 36-ը՝ տուժել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել մարդատար ավտոբուսի մասնակցությամբ:
Ստամբուլի Ֆերիքյոյի հայկական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ հավատացյալներից մեկն իր բողոքն է հայտնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ, ում Թուրքիայի իշխանություններն ընդունում են որպես պատրիարքական փոխանորդ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել:
«Դա Ադրբեջան պետության ստրատեգիական նպատակն է, որը միշտ եղել է, բայց այս կամ այն կերպ քողարկել են։ Հայաստանում էլ դա դիտել են՝ որպես հակահայ քարոզչություն, և անընդհատ խուսափել են ճշգրտել Հայաստանի դիրքորոշումը»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նախընտրական քարոզարշավի հռետորաբանությունը կառուցում է հակահայկական և պատերազմական հռետորաբանության հիման վրա:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային դատարանում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ադրբեջանցի գործարար, բժիշկ, «Lancet» կլինիկայի հիմնադիր և սեփականատեր Ֆերման Ջեյրանլիի դատավարությունը:
2017թ․ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 27․8 տոկոսով՝ հասնելով 32մլն 410․000-ի։ Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր 25․3 մլն։
«Ցանկացած այց կարևոր է, և մենք միշտ դրա մասին խոսում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը
Իսրայելական օդուժը փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը մի քանի հրթիռային հարված է հասցրել Սիրիայի տարածքում, այդ թվում` Սիրիայի հարավ-արևմտյան ապաէսկալացիոն գոտում: