Մինչ օրս Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել նախագահի 13 թեկնածուի փաստաթղթեր:
Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Ուլաջալը գյուղի բնակիչ Ֆահմին Դաշքըն օղլու Մեհդիևը զորամասում մահացել է:
Թուրքիայի «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահի տեղակալ Նուսրեթ Սենեմը դիմել է դատախազություն՝ պահանջելով փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:
Անկարայի քաղաքային իշխանությունները ձայների մեծամասնությամբ ընդունել են որոշումն այն մասին, որ Նևզաթ Թանդողանի պողոտան, որտեղ տեղակայված է Միացյալ Նահանգների դեսպանատունը, կանվանափոխվի «Ձիթենու ճյուղ» պողոտայի:
«Skai» ռադիոկայանի եթերում՝ խոսելով Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպի մասին, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը օգտագործել է Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը:
«Եթե նման պատժամիջոցների հնարավորության մասին հայկական կողմին տեղեկացրել են Նահանգներից, նշանակում է, որ Ադրբեջանին ևս տեղեկացրել են և այս երկրների դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցների այլ փաթեթ է նախատեսել»:
«Ալիևը նոր չի հայտարարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը գրավելու մասին արած հայտարարության մասին:
Տարածաշրջանային այցի շրջանակում պաշտոնական այցով Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, որի օրակարգը մի խումբ փորձագետներ բավականին աղքատիկ որակեցին:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ 2018 թվականը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի կլինի: Նրա խոսքով՝ դեռեւս անորոշ է, թե աշխարհն ինչ արագությամբ եւ դեպի ուր է շարժվում:
Փետրվարի 12-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին մի շարք ուշագրավ դիտարկումներով է հանդես եկել, որոնք նման են հայկական կողմին ուղղված նախատինքի:
«Ալիև կոչված անձնավորության բարբաջանքները մեզ համար նորություններ չեն, բայց ինչքան էլ դրանք լինեն բարբաջանքներ, նա ո՛չ հասարակական գործիչ է, ո՛չ ակտիվիստ է. նա աշխարհում ընդունված պետության նախագահ է»:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, թե օտարերկրացիները մողեսներին օգտագործում են իրանական միջուկային օբյեկտները լրտեսելու համար:
ԱՄՆ Ազգային հետախուզությունը 2018թ. ԼՂ-ում նոր բռնկումների ռիսկ է տեսնում։ Հրապարակված զեկույցում մասնավորապես նշվում է, որ ԼՂ շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության:
«Գնալ նախագահական ընտրությունների, նշանակում է՝ նաև մոբիլիզացնել հասարակությունը, համապատասխան տրամադրություններ հաղորդել նրան»:
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ Ադրբեջանն ընտրություններից առաջ իր բնակչության վստահությունը շահելու եւ ագրեսիվ հռետորաբանությունն ուժեղացնելու ճանապարհով կարող է ռազմական գործողություններն ակտիվացնել հայ-ադրբեջանական սահմանին:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները Հայաստանի վրա չեն տարածվի, եթե նա փորձի զենք գնել Ռուսաստանից։
«Դուք նայեք, թե ո՞վ է Իլհամ Ալիևը. նա Ադրբեջանի նախագահն է, բայց, բացի դրանից՝ նա գլխավոր հրամանատարն է, նա զորավար է, նա ընդհանուր Մերձկասպյան թուրքերի գլխավոր հրամանատարն է»:
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս ասել էր, թե ակնհայտ է, որ ԱՄՆ-ում օսմանյան ապտակ չեն կերել:
Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այսօր լուսաբացին սբ. Նիկոլոզի անվան եկեղեցու մերձակա տարածքում երիտասարդ տղամարդն անհայտ անձի կողմից հրազենային վնասվածք է ստացել:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դեմ է արտահայտվել պատրիարքական փոխանորդի պաշտոնին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին թողնելու թուրքական իշխանությունների որոշմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի հետ:
Իրանն ունի բալիստիկ հրթիռների ամենամեծ զինանոցը Մերձավոր Արեւելքում:
Թուրքիայի զինված ուժերի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թբիլիսին ամենախիտ բնակեցված վայրն է Վրաստանում. 1 քառակուսի կիլոմետրի վրա ապրում է մոտավորապես 2,2 հազար մարդ:
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ «Տնտեսական դիվերսիֆիկացման հեռանկարներ» զեկույցը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավարտելով այցը տարածաշրջան՝ հանդես եկան հայտարարությամբ:
Հայաստանում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արտահերթ ընտրություններ անցկացնելով, միանգամից մի քանի խնդիր է լուծում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միլլի մեջլիսի «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրականացվող գործողություններին և ԱՄՆ-ին մեղադրել Թուրքիայի դեմ պայքարելու մեջ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հավանության է արժանացրել դեպի Վանա լճի Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու Վանի քաղաքապետարանի ներկայացրած նախագիծը: