Բաժիններ՝

Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են նշանակված ժամկետից շուտ անցկացվել. ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարող է ընտրություններ անցկացնել նախատեսված ժամկետից շուտ՝ արդեն այս տարվա աշնանը, հայտնում է Welt am Sonntag-ի գերմանական հրատարակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2023 թվականի հունիսի կեսերին։

«Կան մի քանի ցուցումներ, որ նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխի ընտրություններն այս տարի, հնարավոր է՝ աշուն: Դա կարող է տեղի ունենալ համեմատաբար կարճ ժամկետում»,- գրում է հրատարակությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին:

Հստակեցվում է, որ արտահերթ ընտրությունների ժամկետ նշանակելու պատճառներից մեկը կարող է լինել այն, որ այս ամառ զբոսաշրջությունից եկամուտներ ստանալուց հետո Թուրքիայի ճգնաժամային տնտեսությունը կարող է կարճաժամկետ վերականգնվել, ինչը կարող է բարելավել բնակչության տրամադրությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031