Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել էր նա Ռուբինյանը Twitter-ում։

Արձագանքելով Ռուբինյանի հայտնած ցավակցությանը՝ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել.

«Շնորհակալություն Ձեր անկեղծ և շատ գնահատելի ցավակցական խոսքերի համար, հարգելի պարոն փոխխոսնակ»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2 խոշոր ավտովթարների հետևանքով զոհվել է 3 տասնյակից ավելի քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031