Բաժիններ՝

Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով մահացել են հրշեջներ, բուժաշխատողներ, լրագրողներ

Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները:

Ըստ Haber հեռուստաալիքի հաղորդման՝ ուղևորափոխադրող ավտոբուսը Տարսուս-Ադանա- Գազիանթեփ ավտոմայրուղու «Նիզիփ» կոչվող հատվածում մխրճվել է կայանված շտապօգնության և հրշեջ մեքենաների, ինչպես նաև՝ «Իխլաս» լրատվական գործակալության մեքենայի մեջ: Վթարի հետևանքով տուժել է 22 հոգի:

Նախնական տվյալներով՝ մահացածների թվում են երկու հրշեջ, երկու բուժաշխատող և երկու լրագրող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031