Բաժիններ՝

Թուրքիան ամեն ինչ կարող է լինել, բայց ոչ ժողովրդավար պետություն․ Diken-ից հեռացվել են Էրդողանի ծաղրանկարներով լուրերը

Ստամբուլի դատարաններից մեկի որոշմամբ՝ թվով տասը լուր է հեռացվել թուրքական Diken լրատվակայքից՝ անձնական իրավունքների խախտման հիմնավորմամբ։ Պատճառն այն է, որ այդ լուրերը հրապարակված են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ծաղրանկարներից մի քանիսի հեղինակը՝ բրազիլացի հայտնի արվեստագետ Կարլոս Լատուֆը, այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում։

«Նախկինում ասել եմ և նորից կասեմ դա։ Այն հասարակությունը, որտեղ ծաղրանկարները քրեականացված են, ժողովրդավարական հասարակություն չէ։ Եվ իհարկե Թուրքիան ամեն ինչ կարող է լինել, բայց ոչ ժողովրդավարություն»,-ընգծել է նա։

Նշենք, որ օրեր առաջ Youtube-ում 1 միլիոնից ավելի հետևորդ ունեցող թուրք օգտատերերից Յուսուֆ Քայաալփը ևս կանչվել էր հարցաքննության՝ Թայիփ Էրդողանի ծաղրանկարները նկարելու և անիմացիոն ֆիլմում օգտագործելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031