Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խումբը համավարակից խուսափելու նպատակով պարբերաբար կատարում է տարածքի ախտահանիչ գործողություններ:
Իրանում ապրիլի 14-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1574-ով՝ ընդհանուրը դառնալով՝ 74 հազար 877:
Թուրքիայի արևմտյան Դենիզլի նահանգի Սարաքյոյ շրջանում կորոնավիրուսով վարակված 38-ամյա տղամարդը փախել է հիվանդանոցից։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թեհրանի բժշկական համալսարանի առողջապահության ֆակուլտետի պաթոբիոլոգիական բաժնի մի խումբ հետազոտողներ ստեղծել են սերոլոգիական ախտորոշման եղանակով կորոնավիրուսով նախկինում վարակված լինելու փաստը հաստատող թեստեր:
Թուրքիան շարունակում է շահարկել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու թեման։ Ինչպես հայտնի է, ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրվա երկրորդ կեսին հեռախոսազրույցներ էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարք արք. Սահակ Մաշալյանի և Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի հետ՝ նրանց միջոցով Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցուցաբերելու առաջարկ անելով։ Ըստ Պատրիարքության հաղորդագրության՝ անձամբ կապ […]
Ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կապ էր հաստատել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ և շնորհակալություն հայտնել երկրում անցկացված դրամահավաքին մասնակցելու համար: Զրույցի ընթացքում նա պատրաստակամություն էր հայտնել նաև դեղորայքային աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
Իրանում ապրիլի 13-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1.617-ով՝ դառնալով 73 հազար 303:
Քանի որ հանձնաժողովը չի նվազեցրել իր նախաձեռնողականությունը, ուրեմն կարելի է թերևս նախաձեռնող գտնվել ու փորձել հասկանալ, թե ինչու՛ է այս պահին այդքան հրատապ ու անհետաձգելի այս հանձնաժողովի գործունեությունը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հասել են 266-ի, բուժվել են 67-ը:
«Պանդեմիան ունենալու է՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ լուրջ քաղաքական հետևանքներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով տարածաշրջանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակին։
168․am-ը տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրների ֆոնին ինչո՞ւ Ադրբեջանը սադրանքների գնաց նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ դիվերսիոն ներթափանցման փորձ կանխվեց, ապա՝ Արցախում, որտեղ զոհ ունեցանք, արդյո՞ք ստուգում էին՝ հայկական կողմը կորոնավիրուսի հետևանքով զգոնությունը կորցրե՞լ է, թե՞ այլ խնդիր էին փորձում լուծել:
«Թուրքիան այսօր պատրաստ չէ իրական քաղաքական երկխոսության Հայաստանի հետ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Էրդողանի հայտնած աջակցությանը։
Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 70 հազարը։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդ անձանց հետ շփումներ ունեցած մարդկանց մեկուսացնում են երկրի հարավային շրջաններ, որտեղ ապրում են էթնիկ փոքրամասնությունները։
Իրանում կորոնավիրուսով վարակվածության ապրիլի 10-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1.972-ով՝ ընդհանուրը կազմելով 68 հազար 192:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 227-ի, գրանցվել է 52 նոր դեպք:
«Թուրքիային ուղղված պատասխանը պետք է լինի համարժեք՝ համապատասխան խողովակի միջոցով»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի առաջարկին՝ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
«Ինքս պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնց կարծիքով՝ այս վիրուսը ոչ թե արհեստածին է, այլ՝ բնական: Այլ բան է, որ սա կարող է հրահրված լինել մարդկային որոշակի գործունեության հետևանքով, այսինքն՝ մարդու և կենդանու շփումն այսօր այնքան է մոտեցել, որ կարող են լինել տարբեր վիրուսներ: Հետևաբար՝ պատերազմ ասելով՝ կարող ենք ընկալել ոչ թե ինչ-որ մեկի կողմից հրահրվող, իրականացվող, այլ ստեղծված իրավիճակը, որը պարբերաբար եղել է միջնադարում, հին աշխարհում»:
Վրաստանն և ԱՄՆ-ը համատեղ ջանքերով հայրենիք են վերադարձնում 79 վրացի դպրոցականների:
Կարանտինի ռեժիմի խստացում հնարավոր է ոչ միայն Վրաստանի առանձին շրջաններում, այլև երկրի ամբողջ տարածքում:
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 9-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1634-ով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմելով 66 հազար 220:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 8-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատվարակակիրների թիվն ավելացել է 1 997-ով:
«Ադրբեջանի իշխանությունները փորձում են սեփական հասարակությանը երկրի ներքին խնդիրներից շեղելու համար սադրանքներ կազմակերպել և այդպիսով իրենց հասարակությանը ցույց տալ, որ ավելի կարևոր խնդիր ունեն՝ արցախյան խնդիրը, կամ, ինչպես իրենք են փորձում ներկայացնել՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, քան կորոնավիրուսն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ակտիվացմանը նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին, ապա՝ շփման գծում, որի արդյունքում հայկական կողմն ունի մեկ զոհ:
Վրաստանում վերջին մեկ օրում արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 167 մարդու:
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 89-ով՝ դառնալով 62 հազար 589:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 347 հազար 631-ի:
«Որևէ երկիր պատրաստ չէր այս վիրուսին և դրա հետևանքների կանխարգելմանը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով տարածաշրջանում, Վրաստանում և Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակին։
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը:
Իրանում հիվանդանոցից դուրս են գրվել կորոնավիրուսից բուժված 100 և 106 տարեկան պացիենտներ: