Հայտարարությունների մեծ մասը Հայաստանի ընդդիմության աշխատանքի պտուղ է, ոչ թե նիկոլակական իշխանության». Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի դեպ, հիմա որ տարբեր երկրներից ամենաբարձր մակարդակով պահանջներ են հնչում բացելու Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը, այդ հայտարարությունների մեծ մասը Հայաստանի ընդդիմության աշխատանքի պտուղ է, ոչ թե նիկոլակական իշխանության։
Նիկոլը, ինչպես երեկ տեղեկացրի, դեռ մի բան էլ հայկական բոլոր դեսպաններին հավաքել է, բերել է Հայաստան ամենամյա հավաքի (business as usual)։
Ամենաթարմ օրինակներից. երեկ Կանադայում ԱԳՆ նախարարի հետ Արցախի շրջափակման հարցով հանդիպել են Կանադայի Հայ Դատի գրասենյակի պատվիրակությունը։
Ուշադրություն դարձրեք, ոչ թե Հայաստանի դեսպանը Կանադայում (որովհետև դեսպանը Ջերմուկում էր, Նիկոլի հետ տարի էին փակում), այլ Հայ Դատի մարդիկ են հանդիպել։
Մեկնաբանություններում կդնեմ մի քանի հղումներ, թե ինչ է արվել ու արվում։
Եկեք ևս մեկ անգամ արձանագրենք. Հայաստանի ռեսուրսները՝ նյութական, դիվանագիտական, ռազմական, ծառայում են ինչին ասես, բացի Հայաստանի և հայ ազգի շահերից։
Ավելին, լկտիաբար ասում են. «Ձեր անվտանգությունը գնացեք ռուսներից, ՄԱԿ-ից, Իրանից, ԵՄ-ից մուրացեք, իսկ մենք Եվրատեսիլ ենք անում ու տոնածառ զարդարում»…
Սա հայկական իշխանություն չէ, սա Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող օկուպացիոն ռեժիմ է»։