Հարությունյանը Արամ Ա-ին է ներկայացրել Արցախում հումանիտար աղետը կանխելուն ուղղված աշխատանքները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։

Երկրի ղեկավարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակներով Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումով, ինչպես նաև հումանիտար աղետը կանխելուն ուղղված աշխատանքները։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել արցախահայությանը՝ նշելով, որ իրենց աղոթքներում միշտ հիշատակում և խնդրում են Աստծուն զորավիգ լինել Արցախին ու նրա ժողովրդին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031