Վրաստանում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում բոլոր ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացրել են մինչեւ ապրիլի 1-ը:
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի, մեկ օրում զոհերի թիվն ավելացել է ռեկորդային 63-ով, ընդամենը վարակվել է ինը հազար մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն։
Մարտի 7-ին ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարտի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել է իր արատասահմանյան այցերը կորոնավիրուսի տարածման պայմաններում աշխարհում ստեղծված իրադրության կապակցությամբ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը
COVID-19 կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպքն է գրանցվել Վրաստանում:
Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Կողմերն ընդունեցին, որ անխափան պիտի գործեն ոչ միայն Մ-5 մայրուղին, որը կապում է Դամասկոսը Սիրիայի տնտեսական մայրաքաղաք համարվող Հալեպի հետ, այլև Մ-4 մայրուղին, որը կապում է Հալեպը Լաթակիայի հետ: Վերջինը չափազանց կարևոր է Դամասկոսի համար, քանզի Հալեպը կապվում է ծովի նավահանգիստների հետ:
Ադրբեջանի կառավարությունը չեղարկել է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում եւ մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ վերականգնել Սիրիայի տնտեսությունը սիրիական նավթի օգնությամբ:
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն ինքնամեկուսացման մեջ է գտնվում կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտնել է հիշյալ նախարարության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին։
Իրանը կորոնավիրուսով վարակման արդեն ավելի քան 8 հազար դեպք է գրանցել, 291 մարդ մահացել է:
Սիրիական Իդլիբում կտրուկ լարվածության ֆոնին և Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Financial Times-ում լույս է տեսնում Ջորջ Սորոսի հոդվածը, որտեղ նա կոչ է անում Եվրոպային՝ սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։
Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլի մեջլիսը (խորհրդարան) մարտի 10-ին կայացած իր առաջին նիստում խորհրդարանի նախագահ է ընտրել Սահիբա Ալի ղըզը Գաֆարովային:
Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին չեղարկել է ավանդական ուղերձը, որով նա պետք է հանդես գար իրանական օրացույցով Նոր տարվա գալուց անմիջապես հետո, որն այս տարի համընկնում է մարտի 19-ին:
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման երկու նոր դպք է գրանցվել: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 11-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Ադրբեջանի իրավապահ մարմինները կասեցրել են կազմակերպված խմբավորումների գործունեությունը, որոնք փորձել են բժշկական դիմակների վաճառք իրականացնել սպեկուլյատիվ գներով, ինչպես նաեւ մաքսանենգ ճանապարհով դրանք դուրս բերել երկրից:
Իրանը մտադիր չէ բանտեր վերադարձնել այն 70 հազար կալանավորներին, որոնք ժամանակավորապես ազատ են արձակվել կորոնավիրուսի պատճառով, քանի դեռ նրանք սպառնալիք չեն ներկայացնում հասարակության անվտանգությանը:
Սիրիայի իշխանությունները վերականգնել են Հալեպի գլխավոր հիվանդանոցը. այնտեղ գործում է 21 բաժանմունք՝ ժամանակակից ավտոմատացված սարքավորումներով եւ հարյուրից ավելի մասնագետներով:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կոչ է անում Իրանին մուտքի հնարավորություն տրամադրել չհայտարարված միջուկային նյութի հնարավոր պահման օբյեկտներ:
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 հազարը, մահացել է 237 մարդ:
Իրանի արտակարգ պատահարների կազմակերպության ղեկավար Իսմայիլ Նաջարի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել: Այդ մասին հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահթիյարին։
Մարտի 10-ին Անկարայում Ռուսաստանի զինվորական պատվիրակության մասնակցությամբ բանակցություններ կսկսվեն Սիրիայի Իդլիբի ապաէսկալացիայի գոտու իրադրության շուրջ:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի:
Մարտի 5-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի շուրջ 6 ժամ տևած բանակցությունների արդյունքում կրկին հրադադար հաստատվեց Սիրիայի Հյուսիսում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:
Մարտի 6-ին ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ էր շպրտվել իր ելման դիրք՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք:
Հայաստանի սահմանին մարտի 6-ին դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակը դժվար է ասել. գուցե դրանով հակառակորդը ստուգում էր մեր հնարավորություններն ու մեր դիրքապահների զգոնությո՞ւնը, և, փոխարենն այս պայմաններում մեր իշխանությունը զբաղված լինի պետության անվտանգության մակարդակի բարձրացմամբ, հայտարարություններ և հակաքայլեր անի, քարոզարշավ է անում։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը։
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5 հազար 823-ի, մահացու ելքով դեպքերը կազմել են 145: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev Eltun Elman oğlu):