Հադրութ քաղաքի հրետակոծության հետևանքները
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։
Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևեյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
168 TV ԼՐԱՀՈՍ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հակառակորդի կուորստները:
«Դուք ասում եք, թե արդյո՞ք հնարավոր է հիմա երկխոսություն սկսել, երբ F-16 -երը սպանում են կանանց և տղամարդկանց՝ հրթիռակոծելով գյուղեր և քաղաքներ: Ինչպե՞ս կարող ես բանակցություններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտության մասը չէ, կրակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հայտնի Le Figaro թերթին: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ»։
Հայտնի է՝ Ադրբեջանի պարզունակ տնտեսությունը շարունակում է իրենից ներկայացնել նավթի և գազի գերարդյունահանում, խորացող քաղաքական անկայունությամբ և աշխարհաքաղաքական ռիսկերով: Մասնավորապես, 2019թ. Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 48,05 միլիարդ ԱՄՆ դոլար, որի 37 տոկոսը բաժին է ընկնում նավթի և գազի արտահանմանը: Արտահանումը կազմել է 19,5 միլիարդ, որից 17,8 միլիարդ ԱՄՆ դոլարը (91 տոկոսը) նավթն ու գազն են:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սպասվող բանակցություններից առաջ պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ է ցանկանում լուծել թշնամին: Թուրքիայի, Ադրբեջանի, Էրդողանի ու Ալիևի ընտանիքի շահերի նույնականացումը սխալ է, յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում ու պարտադիր չի, որ դրանք համընկնեն, անգամ կարող են հակասությունների մեջ լինել: Բնականաբար, միշտ չէ, որ նույնական են Փաշինյանի […]
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ թուրքական ավտոմեքենաները շրջում են Պոլսի հայկական թաղամասով և ահաբեկում մեր հայրենակիցներին.
Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանն այսօր Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Կարեն Ջալավյանը, ով երեկ Արցախի նախագահի հրամանով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, Արցախի գոյամարտից սկզբից առ այսօր գտնվում է բանակի շարքում և բազմիցս վիրավորվել է։
Սիրիայի Աֆրին քաղաքի ծագում ունեցող «Սուլթան Մուրադ» զինված խմբավորման անդամ Հասան Բաքրին (անունը փոխված է) ասել է. «Մի քանի ամիս առաջ մենք լսեցինք, որ Թուրքիան սիրիացիներին կուղարկի Եմեն: Բայց վերջերս մենք լսեցինք, որ միգուցե գնանք Ադրբեջան»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ մոտ ապագայում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան, գրում է eadaily.com գործակալությունը:
ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Թուրքական «Trthaber» լրատվամիջոցն անդրադարձել է օրերս Ախալքալաքի սահմանին գտնվող Կարծախ գյուղում ջավախահայերի կողմից թուրք-վրացական սահմանը փակելու միջադեպին։ Նրանք սահմանային անցակետի փակումը պատճառաբանել էին վրաց-հայկական սահմանի փակ լինելով, ինչի հետևանքով հնարավոր չէր լինում հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան արցախահայության համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս մասին Մակրոնը հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «․..Հարց է առաջանում՝ արդյոք ուկրաինացի լրագրողի հոդվածն ու իդլիբյան իրադարձությունները պատահականությո՞ւն են: Իհարկե, ոչ: Ավելին՝ կարելի է ենթադրել, որ պատվիրված են Թուրքիայի կողմից՝ ընդդեմ Ռուսաստանի: Այն էլ՝ հիմա, երբ Արցախում Ադրբեջանը պատերազմական գործողություններ է սանձազերծել ողջ սահմանի երկայնքով՝ ակտիվորեն հրետակոծելով նաեւ քաղաքացիական բնակավայրերը:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Միջազգային հանրության կողմից մեր դարավոր պայքարի կարեւորության լիարժեք չգիտակցումը եւ համարժեք քայլերով Թուրքիային ինքնագնահատականի չստիպելը հանգեցրին այն բանին, որ այսօր այդ երկիրն արհամարհելով միջազգային հնարավոր բոլոր հորդորները՝ փորձում է արդեն վտանգել ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը: Թուրքիան իր այս գործողություններով թքում է քաղաքակիրթ աշխարհի դեմքին, եւ այն նոր չի սկսել, այլ վաղուց է անում:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերթական տեսանյւթն է հրապարակել, քորտեղ երեւում է, թե ինչպես են մեր զինված ուժերը խոցում հակառակորդի ուղղաթիռը:
Եվրոպական խորհուրդը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ է անում եւ կողմերին հորդորում է կրկին հայտարարել իրենց հանձնառությունը՝ կրակի հաստատուն դադարեցմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Այս մասին նշված է ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի հայտարարության մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության մասով, ես համարում եմ ոչ միայն կարեւոր, այլև իր տեսակով եզակի փաստաթուղթ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ նման տեսակետ արտահայտեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին ժամանակին միջազգային կառույցների հետ աշխատած, տարբեր բարեկամական խմբերում ընդգրկված նախկինները՝ «սեւերը», դրսի հետ ակտիվ աշխատանքներ են տանում, բոլոր խողովակներով ներկայացնում սահմանային իրավիճակը, ադրբեջանա-թուրքական հարձակման ողջ պատկերը եւ հայկական կողմի հստակ մոտեցումը։
«Իրատես» թերթը գրում է. «Այս պատերազմում մենք բավական ուժեղ ենք նաեւ վիրտուալ հատվածում։ Այն համախմբվածությունը, որ կա նաեւ այս տիրույթում, շատ հաջող չեզոքացնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Գրոհները եւս հուժկու են։
Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների հետ փոխկապակցված օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավվածության մասին տեղեկատվությունը փաստաթղթային ապացույցներ է ստանում:
Թուրքիան միջամտում է Լեռնային Ղարաբաղի հարցին և ձևացնում է, որ այդպես չի անում: Հարյուր հազարավոր փաստարկներ կան, թե ինչպես են թուրքական ԱԹՍ-ները ներգրավված, թե ինչպես է թուրքական ռազմական տեխնիկան հայտնվել Ադրբեջանում, և թե ինչպես է F-16-ը կրակում Լեռնային Ղարաբաղի վրա: