Արցախում 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։
Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցների աշխատանքը։ Դրա հետևանքով գրեթե 20,000 երեխա զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Հիշեցնենք, որ Արցախն արդեն 41 օր գտնվում է լիակատար շրջափակման մեջ