Բաժիններ՝

Թուրք-ամերիկյան բանակցությունները F-35-երի հարցով դեռ շարունակվում են

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Վաշինգտոնն ու Անկարան շարունակում են խորհրդակցել ամերիկյան F-35 գերժամանակակից կործանիչների շուրջ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Անցած տարի հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս էր թողել Թուրքիային F-35-երի արտադրության ծրագրից՝ հակաօդային պաշտպանության S-400 զենիթահրթիռային ռուսական համակարգեր գնելու պատճառով:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ նախօրեին Թուրքիան ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարել այդ հարցով։ Հայտարարության մեջ նշվում է, որ պատվիրակությունները պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։ Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Անկարայում 2023 թվականի գարնանը։

Չնայած, որ ԱՄՆ-ն դուրս է թողել Թուրքիային այդ կործանիչների ծրագրից, բայց Անկարան գումարի մի մասը նախապես արդեն փոխանցել էր ԱՄՆ-ին և հենց այդ հանգամանքն է, որ թուրքական կողմի մոտ հարուցում է դժգոհություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս