Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը ԼՂ հայերի էթնիկ զտումն է. Մարուքյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշել է, որ Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում դեռ շարունակվում է:

«Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է. մարդկության դեմ հանցագործություն։ Կյանքի ցանկացած ճանապարհի շրջափակում ագրեսիայի ակտ է։ Մենք պետք է իրերն անվանենք իրենց անուններով»,-նշել է Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս