Որ մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնելու, երբեք նման տրամաբանություն չի եղել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հաստատեց՝ մասնակցելու է մայիսի 9-ին Մոկվայում կայանալիք շքերթին. «Ես ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին»:

Փաշինյանը կրկնեց այն թեզը, որ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն են որդեգրել. «Այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու և ՌԴ հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու: Ինձ համար այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները: Իհարկե, միջոցառումը շատ կարևոր է, նաև Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաև այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում՝ երկկողմ օրակարգի, և նման առիթները բաց թողնելն այդքան էլ ճիշտ չի լինի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ շփումներ կլինեն, բայց թե որքանով այդ շփումները կֆորմալացվեն, վստահ չէ, քանի որ, ըստ նրա՝ շատ խիտ գրաֆիկի պայմաններում են աշխատելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031