
Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է դառնալ միության անվտանգության երաշխիք. Եվրահանձնաժողովի ղեկավար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ տեսնում է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի առաջընթացն արագացնելու անհետաձգելի անհրաժեշտություն:
Ուրսուլա ֆոն դեր Լայենն այդ մասին ասել է Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ունեցած ելույթում։
«Այս անդամակցությունը ոչ միայն համապատասխանում է Ուկրաինայի ձգտմանը, այն նաև կարող է դառնալ մեր անվտանգության ամենամեծ երաշխիքը», – ասել է նա։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը հանգամանորեն աշխատում է Ուկրաինայի հետ՝ անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկը և հետագա բոլոր փուլերի բացումը 2025 թվականին ապահովելու համար։
«Ուկրաինայի անդամակցությունը մեր միությանը լավագույն միջոցն է արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մեր ողջ պատմության ընթացքում խաղաղությունն ու եվրոպական ինտեգրացիան միշտ ընթացել են ձեռք ձեռքի տված», -նշել է ֆոն դեր Լայենը։