
Սի Ծինփինը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին

Այսօր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառումներին։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սի Ցզինպինը մայիսի 7-ից 10-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման հիմնական հարցերը։
Այսօր ՌԴ մայրաքաղաք են ժամանել նաև Սերբիայի և Վենեսուելայի ղեկավարներ Ալեքսանդր Վուչիչը և Նիկոլաս Մադուրոն։