Ժնևում հունիսի 19-ին գումարվել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը։ Օրակարգի երկրորդ կետի ներքո աշխարհում մարդու իրավունքների առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկներ Թյուրքը։
Սթոլթենբերգը պետք է հրաժարական տար 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն 2022 թվականի մարտին դաշինքի երկրների ղեկավարները գագաթաժողովի ընթացքում որոշում են կայացրել երկարաձգել նրա մանդատը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը:
Ուկրաինական հակահարձակման առաջին երկու շաբաթներին զուգահեռ՝ էականորեն սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում։
Իրանի իրավապահ մարմինները պարզում են, թե ինչպես է շուկայում հայտնվել սուռոգատային ալկոհոլը:
Պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ կառավարության և ՀՀ խորհրդարանի անդամների, ինչպես նաև՝ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։
Հրատապ թեմայով քննարկումը կկայանա հունիսի 22-ին:
Բլինքենը հունիսի 18-ից 19-ը երկօրյա այցով գտնվում է Պեկիում: Երեկ նա հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ:
ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կարծիքով՝ ավելի լավ է, որ ՌԴ-ից հեռացած քաղաքացիները վերադառնան, քանի որ ավելի ուշ նման հնարավորություն կարող է չլինել:
Էնթոնի Բլինքենը և Վանգ Յին կարճ ողջույնի խոսքից և լուսանկարման արարողությունից հետո հանդիպումն անցկացրել են փակ դռների հետևում:
Հյուսիսային Կորեան պլանավորում է ամրապնդել համերաշխությունն այն պետությունների հետ, որոնք դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ի «համաշխարհային տիրապետության ավազակային ռազմավարությանը»:
Փաստաթղթերն ստորագրվել են Թեհրանում երկու կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից՝ Իրանի և Ուզբեկստանի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Շավքաթ Միրզիյոևի ներկայությամբ։
Կիևի հետ խորհրդակցությունների ժամանակացույցն ու ձևաչափն առայժմ հայտնի չեն:
Ըստ հրապարակման՝ զրահապատ մեքենայի վրա իրագործված հարձակումից հետո ԻՊԲ-ն 20 տարվա ընթացքում առաջին անգամ Հորդանան գետի Արևմտյան ափին կիրառել է գրոհային ուղղաթիռներ: Գործի են դրվել նաև ԱԹՍ-ներ:
Ըստ ՌԴ ռազմական գերատեսչության՝ ֆրեգատը հետևում էր Էգեյան ծովի հարավային մասում գտնվող Տարտուս նավահանգստի երթուղուն, և առաջինն է ընդունել աղետի ազդանշանը զբոսանավի տիպի «Ավալոն» նավից:
Դիվանագետի խոսքով՝ Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման որոշումը «շատ բանով կրում է հարկադրական բնույթ և իրագործվել է՝ ի պատասխան դաշինքի ագրեսիվ քաղաքականության», հաշվի առնելով ՆԱՏՕ-ի երկրների «համատեղ միջուկային առաքելությունների բազմամյա ապակառուցողական գործելակերպը»։
2018 թ.-ից ի վեր սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է Չինաստան: Բացի այդ, Բլինքենը Չինաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է Ջո Բայդենի՝ նախագահ դառնալուց ի վեր:
Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ բախումների հետևանքով զոհվել է 2 պաղեստինցի, վիրավորվել՝ 28-ը:
Առաջիկայում Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան ճամփորդել նաև նույնականացման քարտերով:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը ցանկանում արագացված կարգով հյուպատոսություն բացել Սյունիքում։
Հունաստանի իշխանությունները դեռ չեն հայտարարել նավաբեկության հետևանքով զոհված պակիստանցիների հստակ թիվը:
Դպրոցները հագեցած կլինեն անհրաժեշտ ամեն ինչով, կհամապատասխանեն ուսուցման ժամանակակից մեթոդներին։
Փաստաթղթի նախագիծը կազմվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է փոխվարչապետների մակարդակով, թեև հիմնական հարցի ուղղությամբ, թե ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ խորը, փաստարկված և միանգամայն միանշանակ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և այդ երկրի տնտեսական բուռն աճի հիմնական պատճառը։
Վաշինգտոնն ուրբաթ օրը վիզային սահմանափակումներ է մտցրել ուգանդացիների համար, որոնք մեղադրվում են Ուգանդայում «դեմոկրատական գործընթացը խափանելու մեջ», քանի որ ընդունվել է օրենք ԼԳԲՏ հանրույթի դեմ, տեղեկացրել է The Associated Press-ը։
Նախնական տվյալներով՝ 52-ամյա լրագրողը մահացել է սրտի կաթվածից։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Չինաստանի արտգործնախարար Ցին Գանը կիրակի կայացած իրենց հանդիպման ժամանակ ցանկություն են հայտնել կայունացնել երկու գերտերությունների փոխհարաբերությունները և կանխել մրցակցության հակամարտության վերածվելը, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներին վկայակոչելով՝ տեղեկացնում է Reuters-ը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտնել է նախագահ Շավքաթ Միրզիյոևի գլխվորությամբ ժամանած ուզբեկական պատվիրակությանը, որ իր կառավարությունը չի սահմանափակվում հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնմամբ, տեղեկացնում է Mehr-ը։
Ռուսաստանը կպատժի «ռուսներին սպանելու» ցանկության մասին ուկրաինացի քաղաքական գործիչների խոսքերի համար, ռուսներին չի կարելի սպառնալ սպանությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իսրայելը հետևողականորեն դեմ է Իրանի հետ հանրապետության միջուկային ծրագրին վերաբերող ցանկացած նոր համաձայնագրի՝ համարելով, որ ոչ մի նոր համաձայնագիր չի խանգարի Թեհրանին շարժվել սեփական միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով կառավարության ամենշաբաթյա նիստում։
Ինչպես գրոհի ավարտից հետո լրագրողներին հայտնել է Ախմետժանովը, ուժային գործողության ընթացքում արցունքաբեր գազ է կիրառվել: Ձերբակալված տղամարդուն տեղափոխել են ժամանակավոր պահման մեկուսարան, քննության ընթացքում կպարզվեն նրա դրդապատճառներն ու այլ հանգամանքները: