«Չի բացառվում, որ հաջորդ փուլում Արևմուտքն իրականացնի առավելագույն ծրագիրը։ Սակայն այն, ինչ ներկայումս ակնհայտ է, ՀՀ-ին ԵՄ անդամակցության հեռանկար դեռ ԵՄ-ում որևէ մեկը չի նախատեսում տրամադրել, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար գուցե ամրապնդվի ԵՄ-ԱՄՆ այս ձևաչափը։ Սա իր հերթին՝ նշանակում է, որ ՀՀ-ն, իրականում չունենալով լուրջ արևմտյան երաշխիքներ, շարունակելու է հակառուսական գիծը, սակայն չի լքելու ռուսական պրոյեկտները և չի խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ալեն Սիմոնյանն ապրիլի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ռուսաստանն ու Ուկրաինան մտերիմ ժողովուրդներ էին, բայց հիմա նրանք թշնամիներ են դարձել, և դա տեղի է ունեցել Մոսկվայի մեղքով, Kyodo-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ջախջախվել են հակառակորդի անձնակազմն ու զինտեխնիկան 117 շրջաններում:
Չեմ հիշում՝ ո՞ր երկրի ղեկավարն է ասել, որ ընտրություն պետք է աներ՝ կա՛մ ինքը հարստանար, ու ժողովուրդն աղքատ ապրեր, կա՛մ պետք է այնպես լիներ, որ ամբողջ ժողովուրդը լավ ապրեր։ Նա ընտրել է վերջին տարբերակը, որ սեփական ժողովուրդը պետք է լավ ապրի, երկիրը բարգավաճի, որ ինքն էլ լավ ապրի։ Մեր ապագա ղեկավարության հոգեբանությունն այսպիսին պետք է լինի։
Մարիա Պեյչինովիչ Բուրիչի խոսքով՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն արդյունավետ կերպով է կյանքի կոչում բարեփոխումները տարբեր ուղղություններով:
Եվրոպական խորհրդարանի 24 պատգամավոր՝ այդ թվում՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են անում ապահովել Հայաստանի անվտանգությունը։
Իսրայելը հայտարարել է, որ Խան Յունիսից զորքերի հեռացումը չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է։
Լիտվա մեկնող զինծառայողները պետք է պայմաններ նախապատրաստեն հետագայում գերմանացի զինվորներին Լիտվա տեղափոխելու համար։
«Թշնամին ո՞վ է, ընդամենը 120 տարեկան է, բայց այսօր Հայաստանին ու հային փորձում է վախեցնել, որովհետև մեր երկրի ղեկին հզոր առաջնորդ չի նստած։ Նման բան չի եղել, սա այս դավաճանություններից հետո է եղել, բայց ոչինչ, այս արհավիրքն էլ կանցնի։ Թուրքն ո՞վ է, որ մեզ վախեցնի»,- շեշտեց Ա. Հովսեփյանը։
Ըստ ռազմական գերատեսչության հաղորդագրության՝ զորավարժությունների սցենարը անընդհատ նորացվում է՝ արագ և արդյունավետ կերպով պատասխանելու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող մարտահրավերներին
Առանց արևմտյան օգնության Ուկրաինան պարտություն կկրի պատերազմում, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի օգտին հանգանակություններ կազմակերպող մի շարք արևմտյան մշակութային գործիչների, գիտնականների և գործարարների հետ հանդիպման ժամանակ։
Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն Ադրբեջանի նկատմամբ հստակ քայլեր ձեռնարկի, քանի որ վերջինիս նախագահ Ալիևի նման բռնապետները, որոնք ցեղասպանություն են իրականացնում, կանգ չեն առնի, քանի դեռ ինչ-որ մեկը չի ստիպել նրանց կանգ առնել։
«Մենք անելանելի դրության մեջ ենք` այն առումով, որ պետք է փոխել Փաշինյանին. երկիրը պետք է պատրաստ լինի՝ եթե իր վրա հարձակվեն, պաշտպանվի: Ոչինչ չի արվում այդ ուղղությամբ, չկա,- «Միասին» այլընտրանքային շարժման հրավիրած ասուլիսի ժամանակ օրակարգային հարցերի մասին իր դիտարկումներում այս մասին նշեց շարժման համահիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մանրամասնելով,- Ամբողջ օրը մենք լսում ենք հայհոյանքներ ռուսների հասցեին, չափազանցված պատկերացումներ Եվրոպայի մասին, մինչդեռ պետք է լավ լինել և՛ նրանց, և՛ նրանց հետ, այնուամենայնիվ, լավ հիշելով, որ ՌԴ-ն դաշնակից է»:
Խախտվել է ջրամբարի պատնեշի ամբողջականությունն Օրսկի Լեսոտորգովի ավանի մոտակայքում:
Բրյուսելյան վերջին հանդիպումը բազում քննարկումների և վերլուծությունների առիթ դարձավ, որոնցից անմասն մնալ չեմ կարող: Այդ եռակողմ հանդիպման բովանդակությունը և հետևանքները հնարավոր է վերլուծել երկու հարթությունների մեջ՝ տեսանելի և անտեսանելի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում դատավոր և քաղաքային դատարանի նախագահ նշանակելու մասին։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած հանդիպմանը։
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Մի հարց ունեմ՝ ի՞նչ է նշանակում «անկանոն ու ոչ նպատակային կրակ», որի մասին բոլոր պատկան գերատեսչությունները գրում են իրենց հաղորդագրություններում՝ ադրբեջանական կրակոցների մասին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյաներից մեկը Reuters գործակալությանը հայտնել է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ Կահիրեում ընթացող բանակցություններում ոչ մի առաջընթաց չի գրանցվել։
Եգիպտոսի պետական Al-Qahera հեռուստաալիքի աղբյուրը ապրիլի 8-ին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի և Կատարի պատվիրակությունները հեռացել են Կահիրեից և կվերադառնան երկու օրվա ընթացքում
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքների մասին։
Իսրայելի պաշտպանության բանակն առայժմ չի հայտնել Յոհանտեն ռազմաբազայի վրա հարձակման մասին։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ գիշերային հարվածի ընթացքում վերացվել է «Հեզբոլլահ»-ի ևս երկու մարտիկ։
Տավուշում իրավիճակի մասին արևելագետ Գուրգեն Մելիքյանն այսօր հանդես եկավ հայտարարություն-կոչով՝ սրբությամբ պահել հայրենիքի ամեն կտորը, մենակ չթողնել Տավուշն ու տավուշցուն:
Ուժայինները ձերբակալել են հինգ խաբեբաների, որոնք ներգրավված են ուկրաինական զանգերի կենտրոնների միջոցով ռուսաստանցներից դրամական միջոցների հափշտակման մեջ, ասվում է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է անել ամեն ինչ, որ սահմանին կրակոցներ չլինեն։
Կոսովոն համառորեն դեպի Եվրոպայի խորհրդի անդամություն քարշ տալը վկայում է կազմակերպության դեգրադացիայի մասին, ՌԻԱ Նովոստիին ասել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչությունում հիշեցրել են, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովը մարտի 27-ին հավանություն է տվել կազմակերպությանը անդամակցելու Կոսովոյի հայտի վերաբերյալ «կանոնադրական եզրակացության» նախագծին, որը ներկայացվել էր դեռևս 2022 թվականի մայիսին։ Գործող կանոնակարգի […]
Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի հյուսիսում գտնվող Չեռնիգովի շրջան կատարած այցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի կողմից իրականացվող «Հատուկ ռազմական օպերացիայի» ֆոնին Թուրքիայի միջնորդական քայլերին: