Բաժիններ՝

Եվրահանձնաժողովն ավարտել է ՀԱԷԿ­-ի անվտանգության և ռիսկերի վերաբերյալ փորձագիտական գնահատականը

Եվրոպական հանձնաժողովն ավարտել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ռիսկերի և անվտանգության վերաբերյալ փորձագիտական գնահատականը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-­ն, այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:

ՀԱԷԿ­-ին առընթեր միջուկային անվտանգության պետական հանձնաժողովը 2015թ. օգոստոսին Եվրոպական հանձնաժողովին ներկայացրել է հայկական ատոմակայանի ռիսկերի և անվտանգության վերաբերյալ զեկույցը` փորձագիտական գնահատականի համար:

«Փորձագիտական գնահատականն իրականացվել է 2016թ. հունիսի 21­22-­ը Հայաստանում: 10 հոգուց բաղկացած խմբում ընդգրկված էին Եվրոպական միջուկային անվտանգության կարգավորող խմբի անդամ ԵՄ 8 երկրների ներկայացուցիչներ և ևս երկու ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովից»,-­ ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս