Բաժիններ՝

Ծնվել է Սերգեյ Բեզրուկովի դուստրը

Ծնվել է դերասան Սերգեյ Բեզրուկովի ու նրա կնոջ՝ Աննա Մատիսոնի դուստրը, հայտնում է 7days.ru-ն: Աղջկան Մաշա են անվանել:

Հաղորդվում է, որ երեխան ու մայրը լավ են: Մոտ ժամանակներս նրանք դուրս կգրվեն ծննդատնից:

Դերասանի կնոջ հղիության մասին հայտնի դարձավ «Կինոտավր» կինոփառատոնի նախօրեին, որը մեկնարկել է հուլիսի 6-ին Սոչիում:

42-ամյա դերասանի և 32-ամյա ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Աննա Մատիսոնի հարսանիքի մասին հայտնի դարձավ 2016թ. մարտին:

Մինչ այդ դերասանը 15 տարի ամուսնացած էր դերասանուհի Իրինա Բեզրուկովայի հետ: Զույգը բաժանվել էր 2015թ.: Նրանք ունեն երկու երեխա՝ Ալեքսանդրն ու Իվանը:
Դերասանի ու ռեժիսորի հարաբերությունները սրընթաց զարգացան՝ Բեզրուկովի սիրավեպի մասին հայտնի դարձավ 1 տարի առաջ, երբ զույգը միասին աշխատում էր «Հարդագողի ճանապարհ» ֆիլմի վրա:

Մատիսոնը դարձավ դերասանի մուսան ոչ միայն ստեղծագործական կյանքում: Հենց դերասանն ամուսնալուծվեց նախկին կնոջից՝ Իրինա Բեզրուկովայից, անմիջապես հայտարարեց Մատիսոնի հետ հարաբերությունների մասին:

Առաջին անգամ զույգը միասին հայտնվեց Սանկտ Պետերբուրգի «Կինո Էքսպո» փառատոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս