Բաժիններ՝

Ճապոնիան պլանավորում է զգալիորեն ավելացնել անվտանգության ծախսերը. ԶԼՄ-ներ

Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է հավելյալ հարյուրավոր միլիարդ իեն (1 դոլարը հավասար է մոտավորապես 100 իենի) ծախսել հակաահաբեկչական միջոցառումների և անվտանգության միջոցառումների վրա Բանգլադեշի հարձակումից հետո, որին զոհ է գնացել 7 ճապոնացի, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ճապոնիայի կառավարությունում իր աղբյուրին:

Հավելյալ ծախսերը կներառվեն տնտեսական օգնության ընդհանուր փաթեթում, որը կարող է հասնել 10 տրլն իենի (98,94 մլրդ դոլար):

Աղբյուրները հայտնել են, որ պլանը դեռ չի հաստատվել վերջնականապես:
Զինված ահաբեկիչները հուլիսի 1-ի երեկոյան հարձակվել էին Դաքքայի դիվանագիտական թաղամասում գտնվող ռեստորանի վրա, հաջորդ օրը ոստիկանությունը գրոհել էր շինությունը, ոչնչացվել էր 6 զինյալ:

Օպերացիայի հետևանքով հաջողվել էր ազատել 13 մարդու, այդ թվում՝ Ճապոնիայի 1 քաղաքացու: Սպանվել էր 20 պատանդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս