Բաժիններ՝

«Եթե մենք Իրաք չներխուժեինք, ավելի վատ էր լինելու». Թոնի Բլեեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը կարծում է, որ աշխարհը հիմա ավելի վատ վիճակում կլիներ, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան 2003թ. Իրաք չներխուժեին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա BBC Today ռադիոծրագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ ներխուժումը «սարսափելի հետևանքների է հանգեցրել», սակայն Սադդամ Հուսեյնին գահընկեց անելն անխուսափելի էր՝ հաշվի առնելով այն, թե ինչ էր տեղի ունենում տարածաշրջանում:
«Մենք հստակ հավաստիացրել ենք ԱՄՆ-ին, որ նրանց հետ կլինենք այդ խնդրի լուծման ժամանակ»,- ասել է Բլեերը:

Ավելի վաղ հատուկ հանձնաժողովը հրապարակել էր երկրի կառավարության՝ Իրաք ԱՄՆ-ի զորքերի հետ ներխուժելու գործունեության հետաքննության արդյունքները:

Հանձնաժողովը եկել է եզրակացության, որի բրիտանական կառավարությունը, վարչապետ Թոնի Բլեերի գլխավորությամբ, սխալ է թույլ տվել՝ սկսելով Իրաք ներխուժումը:

Իրաքի դեմ պատերազմ սկսելու մասին որոշումը հիմնված է հետախուզական սխալ տեղեկությունների և գնահատականների վրա, առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների մեծ մասի աջակցության, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների, որոնք զգացվում են մինչ օրս:

«Մենք եզրակացրել ենք, որ Բրիտանիան օպերացիային միանալու և Իրաք ներխուժելու ընտրություն է կատարել մինչ այն պահը, երբ խաղաղ զինաթափման հարցերը կլուծվեին: Ռազմական գործողություններն այն ժամանակ վերջին եղանակը չէին»,- ասել է հանձնաժողովի նախագահ Ջոն Չիլկոտը, որն ուսումնասիրել է իրաքյան արշավում (2003–2009թթ.) բրիտանական մասնակցության հարցը:

Թոնի Բլեերը հրապարակումից անմիջապես հետո հայտարարել է, որ «կստանձնի ցանկացած պատասխանատվություն ցանկացած սխալի համար՝ առանց բացառության կամ արդարացման»:

Միաժամանակ, նա ասել է, որ այդ որոշումը կայացրել է՝ ելնելով լավագույն մղումներից ու համոզմունքից, որ դա ծառայում է Բրիտանիայի շահերին և այդպես է մտածում նաև այժմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031