Հայաստանի ռուսական ռազմաբազայում պատրաստվում են առաջիկա զորավարժություններին

Հայաստանում ռուսական ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման զինծառայողները սկսել են հուլիսի կեսերին անցկացվելիք տակտիկական զորավարժությունների երթուղու օդային նկարահանումները:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ժամանակակից «Наводчик-2», «Орлан-10» и «Тахион» համալիրները երեք օրվա ընթացքում 500 մետրից մինչև 6 կիլոմետր բարձրությունից բարձր լեռնային էքստրեմալ պայմաններում կլուսանկարեն և կտեսանկարահանեն «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարանների միջև ընկած դաշտային և քարքարոտ ճանապարհները:

Ճանապարհների օդային նկարահանումը, որոնցով զորավարժությունների ընթացքում մանևրելու են ռազմական և հատուկ անվային և թրթուռավոր տեխնիկան, իրականացվում է հրամանատարների կողմից հարձակվողական և պաշտպանողական գործողությունների անցնելու ժամանակ ճիշտ որոշումների կայացման համար:

Զորավարժությունների ընթացքում ևս անօդաչու թռչող սարքերը գիշեր-ցերեկ ռազմական բազայի ստորաբաժանումներին կապահովեն տեղեկատվությամբ: Տակտիկական զորավարժությունների ընթացքում «Гранат», «Орлан», «Тахион» и «Леер» անօդաչու ինքնաթիռները, որոնք իրականացնելու են հետախուզական գործողություններ, ընդհանուր առմամբ 150 ժամվա ընթաքում 12 հազար կիլոմետր տարածության թռիչք կիրականացնեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031