Բաժիններ՝

Պուտինը ԱԴԾ­-ին հանձնարարել է հաստատել համացանցում քաղաքացիների նամակագրությունների ապակոդավորման կարգը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել է «հակաահաբեկչական փաթեթ»-­ի շրջանակում հաստատել համացանցում նամակների ապակոդավորման, ինչպես նաեւ կոդավորման բանալիների փոխանցման կարգը: Այս մասին գրում է Interfax-­ը:

Հանձնարարության իրականացման վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 20­-ը:

Հունիսին ՌԴ պետդուման եւ դաշնային խորհուրդը հավանության էին արժանացրել պատգամավոր Իրինա Յարովայի եւ Դաշնության խորհրդի անդամ Վիկտոր Օզերովի կողմից առաջադրված «հակաահաբեկչական փաթեթ»-­ի փոփոխությունները, ըստ որոնց քրեական պատասխանատվություն է սահմանվում միջազգային ահաբեկչական գործողություն իրականացրած անձանց համար, պատիժ` իշխանությունների բռնի տապալմանն ուղղված հանրային կոչերի, ինչպես նաեւ դեսպանատների վրա հարձակումների դեպքում: Փաթեթի եւս մեկ օրենք պարտավորեցնում է կապի օպերատորներին եւ ինտերնետ­ընկերություններին մինչեւ 6 ամիս ժամանակահատվածում պահպանել տեքստային հաղորդագրությունները, ձայնային տեղեկատվությունը, նկարները, տեսահոլովակները. Օպերատորները նաեւ պետք է պահպանեն հեռախոսազրույցների, ինչպես նաեւ հաղորդագրությունների ստացման եւ փոխանցման մասին տեղեկատվությունը մինչեւ 3 տարի ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս