Բաժիններ՝

«ՆԱՏՕ-ի ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ կրում է խորապես պաշտպանական բնույթ». Մերկել

ՆԱՏՕ-ի ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ կրում է խորապես պաշտպանական բնույթ: Ինչպես հայտնում է РБК-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում:

Նա ընդգծել է, որ դաշինքը Ռուսաստանի նկատմամբ կիրառում է զսպման և երկխոսության քաղաքականություն: «Այդ երկու գործընթացներն անբաժան են միմյանցից: Մենք համաձայն ենք, որ Եվրոպայում ամուր անվտանգությունը չի կարող ձեռք բերվել առանց Ռուսաստանի օգնության»,- ասել է Մերկելը:

Նրա խոսքով՝ դաշինքի Արևելյան Եվրոպայի երկրները, մասնավորապես Լեհաստանը չափազանց անհանգստացած են Ռուսաստանի գործողություններից: Նա նշել է, որ Մոսկվայի հանդեպ վստահությունը խաթարվել է Ուկրաինայի իրավիճակի պատճառով:
Իր ելույթում նա ընդգծել է Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում դաշինքի ներկայության անհրաժեշտությունը:

«Գերմանիան զգալի ներդրում ունի այդ միջոցառումներում»,- նշել է գերմանացի կանցլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս