Չինաստանի Յուննան հարավարեւմտյան նահանգի գերագույն ատյանի ժողովրդական դատարանը որոշել է 1,73 մլն յուանի (258,3 հազար դոլար) չափով փոխհատուցում վճարել այն կնոջը, որն ավելի քան 13 տարի բանտում է անցկացրել սպանության կեղծ մեղադրանքով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օգոստոսի 9-ին Մոսկվայում քննարկել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի նախագծի շուրջ չկարգավորված 7 հարցեր:
Սանկտ Պետերբուրգում ռուսթուրքական պատվիրակությունների մակարդակով Սու-24-ը խոցելու դիմաց փոխհատուցում ստանալու հարցը չի քննարկվել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
Ըստ Տարասովի, ՌԴ նախագահը նախօրեին բավականին հստակ էր իր մեկնաբանություններում, որոնք վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորմանը: «ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը կողմերին պատրաստի լուծումներ չի պարտադրում, այս հարցում անհրաժեշտ է հավասարակշռված փոխզիջում Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիայի և ՌԴ-ն պատրաստ են հարաբերությունների կարգավարոմանը:
Ռուսաստանից Անթալիա զբոսաշրջային հոսքը 2016թ. հուլիսին կազմել է 15,4 հազար մարդ, ինչն անցած տարվա համեմատ քիչ է 97 տոկոսով: Այս մասին են վկայում Անթալիայի միջազգային օդանավակայանի վիճակագրական տվյալները, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերականգնվում են ոչ միայն պրագմատիկ նկատառումներից ելնելով, այլ նաև երկու երկրների միջև առկա երկարաժամկետ բարեկամության հիման վրա:
«Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացում ենք մենք տեսնում, և այդ ակտիվացման մեջ համանախագահ երկրները, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ այսօր աշխատանք են տանում, որպեսզի ԼՂ համակարտության խնդիրը լուծվի միայն ու միայն խաղաղ և քաղաքական ճանապարհով»:
Օհանյանը նաև ասաց, որ Ռուսաստանի կողմից տրված 200 մլն դոլար վարկի շրջանակներում բոլոր պայմանագրերը ռուսական կողմի հետ կնքված են, և զենքի մատակարարումը Հայաստան արդեն սկսվել է՝ առանց, սակայն, մանրամասնելու, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը․
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին, երեկոյան Գրինվիլի (Թենեսիի նահանգ) Green County Fair ժամանցի զբոսայգում: Ոստիկանական դեպարտամենտի տվյալներով՝ շրջվել է ատրակցիոնի խցիկներից մեկը, դրա հետեւանքով այնտեղ գտնվող երեխաներն ընկել են 12 մետր բարձրությունից:
Պուտինի և Էրդողանի համատեղ ասուլիսը՝ ուղիղ
Այսօրինակ առաքելություն Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Այն կազմակերպվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական ու քաղաքացիական նախաձեռնությունների ծրագրի ու Հայաստան-Կանզաս գործընկերության ծրագրի շրջանակում:
Բրազիլիայի Սենատը երեքշաբթի նիստ է նշանակել, որը պետք է որոշի պաշտոնից ժամանակավոր հեռացված երկրի նախագահ Դիլմա Յուսեֆի հետագա ճակատագիրը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լեզվական սայթաքում է թույլ տվել` Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունը անվանելով Լաոս:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները տևել են երկու ժամ, որից հետո նախագահները սկսել են երկկողմ համագործակցության հարցերը քննարկել ընդլայնված կազմով, հայտնում է RIA Novosti-ն:
BBC-ի թղթակիցները լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում են Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության ուժերի զինծառայողները նոր սիրիական բանակի տարածքում:
Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet Daily News թերթը, Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտի կարգավորման հարցում որպես միջնորդներ հանդես են եկել թուրք գործարար Ջավիդ Չաղլարը, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ռիոյի` մարզիկների համար նախատեսված ավանը համախմբման վառ ապացույց է: Այստեղ զբոսնում, մարզվում և իրենց ազատ ժամանակն են անցկացնում Խաղերին ժամանած 10.500 մարզիկները, մարզիչները, օժանդակ և ադմինիստրատիվ կազմի ներկայացուցիչները: Խոսում են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով և միմյանց հետ կիսում սնունդը, բնակարանները և, իհարկե, հաճելի ու հիշարժան պահերը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր թուրք գործընկերոջ հետ մտադիր է քննարկել հարաբերությունների ողջ համալիրը, այդ թվում` պայքարն ահաբեկչության դեմ և տնտեսական կապերը, հայտնում է RT-ն:
Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում` փակ դռների հետևում, մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում է թուրական TRT Haber հեռուստաալիքը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ-ը:
ԱՄՆ-ը չի գնահատում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները որպես «խաղ՝ զրոյական գումարով», երբ կողմերից մեկը պարտադիր կերպով շահում է, իսկ մյուսը` պարտվում: Այս մասին հայտարարել է տանուլ է տալիս:
Շուրջ 150 լրագրող է հավաքվել Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատի մամուլի կենտրոնում` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը լուսաբանելու նպատակով:
ՄԱԿ-ը կոչ է անում Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական դադար հայտարարել` քաղաքի էլեկտրալարերն ու ջրամատակարարման ցանցը վերականգնելու, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը դժվար թե մնա ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում, գրում է ամերիկյան Politico պարբերականը` հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին:
Անկարան և Մոսկվան մի շարք կարևոր հարցեր կքննարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Ռուսաստան այցի շրջանակում, ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Թուրքիան իրավունք ունի ԱՄՆ-ից ակնկալել 1999 թվականից Փենսիլվանիայում ապրող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը: Այս մասին Anadolu գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Թուրքիայի ձախողված պետական հեղաշրջման փորձի ավելի քան 200 մասնակից հետախուզման մեջ է, հայտարարել է Թուրքիայի կառավարության փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Այսօր Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ին, Բաքվում երեկ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփի հետ կայանալիք բոլոր երեք նախընտրական բանավեճերին, հայտնում է BBC-ն: