Հունաստանի ֆոնդային բորսան, որը փակ էր 5 շաբաթվա ընթացքում, այսօր վերսկսել է իր աշխատանքը, հայտնում է Reuters-ը:
Օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան, ով նախօրեին ամուսնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ, հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա պրավդային»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է օգտագործել ամերիկյան ավիացիա, որպեսզի պաշտպանի ԱՄՆ ԶՈՒ աջակցությամբ պատրաստված այսպես կոչված չափավոր ընդդիմությանը, եթե նրանք հարձակումների ենթարկվեն Սիրիայի կառավարական ուժերի կամ այլ խմբավորումների կողմից:
Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հունիսի 14-ի գիշերը ջրհեղեղի հետևանքով ավերված կենդանաբանական այգու ադմինիստրացի հետ քննարկել է դրա ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»
Նավթի համաշխարհային գները նվազում են ներդրողների մտավախությունների ֆոնին, ովքեր անհանգստացած են Իրանի վրայից պատժամիջոցները հանելու դեպքում նավթարդյունահանման ավելացման փաստից:
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը կոչ է արել ռուսական իշխանություններին «իրական բանակցություններ» վարել Դոնբասում կրակի դադարեցման ու Դոնբասում իրավիճակի կայունացման վերաբերյալ:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը լքել է իր սեփական առանձնատունը ֆրանսիական Ռիվիերայում այն բանից հետո, երբ տեղացիները կազմակերպել են ստորագրահավաք՝ բողոքելով նրա ժամանման կապակցությամբ հասարակական լողափի փակման դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է հանդես գալ նոր առաջարկով, որը վերաբերելու է ԱՄՆ-ում ջերմոցային գազերի արտանետումների արմատական կրճատմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սահմանադրական փոփոխությունները հաշվարկված քայլեր են անսահմանափակ ժամկետով իշխող քաղաքական և բիզնես վերնախավի ձեռքում երկրի կառավարման լծակները պահելու համար:
«Ներկայիս բաց աշխարհում նման թեմաների քննարկումը ոչ թե բաժանում, այլ միավորում է մարդկանց: Պատմելով մեր ընկերներին՝ մենք իմացանք, թե որքան հաճախ է դա տեղի ունենում: Մեր բազմաթիվ ծանոթների հետ նույն բանն է պատահել ու նրանցից յուրաքանչյուրն արդյունքում առողջ երեխաներ է ունեցել: Հուսով ենք՝ մեր փորձի մասին պատմությունը բազմաթիվ մարդկանց կհուսադրի»:
WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի փաստաթղթերը, որտեղ նշվում է, որ գործակալությունը գաղտնալսել է ճապոնական ընկերություններին ու ճապոնացի պաշտոնյաներին:
Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին և ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` երկկողմ կապերի հետագա սերտացման գործում:
Վաշինգտոնում մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի օգնական Մարկ Թոները, անդրադառնալով Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ հակաահաբեկչական գործողություններին, նշել է, որ Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանել ահաբեկիչների հարձակումներից:
Այսօր Մոսկվայի մարզում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Մոսկվայում աերոճեպընթացը վրաերթ է կատարել 10-ամյա աղջկա: LifeNews-ի տվյալով՝ երկու փոքրիկ աղջիկները վազել են երկաթուղային ճանապարհով Բիրյուլովոյի շրջանում ու այդ ժամանակ էլ հայտնվել է գնացքը:
«Ե՛վ Պետքարտուղարությունում, և՛ Պենտագոնում շատ բարձր են գնահատում մեր խաղաղապահների որակները»,- ընդգծել է փոխնախարարը: Հայաստանը նաև է հայտնել է ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններ իրականացնող մասնագիտացված ուժեր տրամադրելու մասին պատրաստակամություն:
Սաուդյան Արաբիան հաստատել է, որ Մեծ Բրիտանիայի «Բլեքբուշ» օդանավակայանի մոտ աղետի ենթարկված թեթևշարժիչանի ինքնաթիռում գտնվել են նախկին «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները:
Լոս Անջելեսի լողափերից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է abc7.com-ը՝ հղում կատարելով Լոս Անջելեսի ոստիկանությանը:
Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները, ենթադրաբար, զոհվել են Անգլիայի Հեմփշիր ու Սուրեյ կոմսությունների մոտ գտնվող «Բլեքբուշ» (Blackbushe) օդանավակայանում մասնավոր ինքնաթիռի պայթյունի հետևանքով:
Ռուսական «Գազպրոմի» հետ համատեղ գերմանական BASF կոնցեռնի դուստր ընկերությունը՝ Wintershall-ը, ծրագրում է միանալ «Հյուսիսային հոսք» գազատարի զարգացմանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշում է կայացրել չորրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում 2017 թվականին, գրում է գերմանական Der Spiegel շաբաթաթերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Սիրայում «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող «Ալ-Նուսրա ճակատ» աբստամբական կազմակերպությունը հայտարարել է, որ իր զինյալները պատանդ են վերցրել մի քանի ապստամբների, ովքեր ավելի վաղ ամերիկացի հրահանգիչների կողմից մարզվել էին:
«Ինտերպոլը» հրաժարվել է Վրաստանի իշխանությունների պահանջով միջազգային հետախուզում հայտարարել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ:
ԱՄՆ Մերիլենդ նահանգի նահանգապետ Լարի Հոգանը հայտարարել է Բալթիմորի քաղաքային բանտի տղամարդկանց քննչական մեկուսարանի փակման մասին, որը հայտնի էր կոռուպցիոն սկանդալներով, տեղեկացնում է CNN-ը:
Ամերիկացի շոու-բիզնեսի աստղերը, որոնց թվում են Մորգան Ֆրիմենը, Ջեք Բլեքն ու Նատաշա Լայոնը, դիմել են Կոնգրեսին՝ կոչ անելով աջակցել Իրանի հետ գործարքին, հայտնում է TASS-ը:
168.am-ի զրուցակիցն է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը:
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը փոխել է Bank of Baku-ի ավանդային վարկանիշը՝ այն «կայունից» իջեցնելով «բացասականի», ասվում է գործակալության մամլո հաղորդագրության մեջ:
«Առաջիկա օրերի ընթացքում, կարծում եմ, որ իրավիճակն այս առումով ամբողջութամբ տեղը կընկնի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է քաղաքի պատերազմական դրությանը, ապա Ռեիսյանն ասաց, որ իրավիճակն անփոփոխ է: Հալեպում, նրա խոսքով, այսօր վտանգավոր է ամենուր և ամեն ժամի:
Սամարայի «Ավիակոր» ավիագործարանը կասեցնում է «Ան-140» ինքնաթիռների արտադրությունը Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշման պատճառով, հայտնել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գուսևը:
ՌԴ ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Կազանում, մինչև նոյեմբերի վերջ՝ Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակում, RIA Novosti-ի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը: