Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քիչ առաջ հաստատել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստի որոշումը ու երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակել բանակի գեներալ Հուլուսի Աքարին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ նորմալ» է վերաբերվում ՌԴ Կոմունիստական կուսակցության նախաձեռնությանը՝ պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկել եկամուտները թաքցնելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները Հայաստանում սովորում են արագ հրաձգության հիմունքները, տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Գերման Ստերլիգովի նկատմամբ կարող են միջազգային հետախուզում հայտարարել ու ձերբակալել հայկական սահմանին, այդ պատճառով էլ նա չի շտապում վերադառնալ Ռուսաստան, հայտարարել է ռուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը:
Դեղին մակարդակը հիդրոմետծառայությունների նախազգուշացման միջին մակարդակն է, որը մատնանշում է պոտենցյալ վտանգավոր եղանակ: Տվյալ դեպքում այն վտանգավոր է հրդեհների առաջացման տեսանկյունից:
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը օգոստոսի 7-ին կայցելի Թուրքիա: Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Ինչպես հայտնել է Իրանի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մոհսեն Ջալալպուրը, ԱՄՆ-ն սկսել է համատեղ հաստատության նախապատրաստական միջոցառումները:
«Ամենակարևորը, որ մեզ հաջողվել է այնտեղ ձեռք բերել լեռնային գետակով աշխատող հին ալրաղաց: Մենք արտադրում ենք էկոլոգիապես մաքուր ալյուր, թխում ենք տնական հաց: Այնտեղի պանիրները անչափ համեղ են, գինին աստվածային է: Մենք այնտեղ դեռ մեծ տնտեսություն չունենք՝ միայն ալյուր ու փուռ: Պանրագործարանը պատկանում է տեղացիներին, խաղողի վազերը՝ նույնպես: Մենք նրանց հետ պայմանավորվել ենք, որ նրանց արտադրանքը մեր բրենդի ներքո վաճառելու ենք Ռուսաստանում»:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyеt թերթը, Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստում որոշում է կայացվել այդ պաշտոնում նշանակել բանակի գեներալ Հուլուսի Աքարին:
Հայտնաբերվել են երկու մարդկանց մարմինները, որոնք անհետ կորած էին համարվում Թբիլիսի կենտրոնում ծագած հրդեի հետևանքով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նիժնի Նովգորոդի բնակիչ Օլեգ Բելովին, ում ձերբակալել են նախօրեին իր 6 երեխաներին ու հղի կնոջը սպանելու կասկածանքով, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
«Լեհաստանը չի փոխի իր քաղաքականությունն «Արևելյան գործընկերության» հանդեպ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի փորձագետ, լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը:
Թուրք գյուղացիները ստիպված են դաշտերում թողնել փտելու հարյուրավոր տոննա ձմերուկ, որոնք անգամ չեն կարողանում վաճառել 1 կգ-ը 3,5 ցենտով, հայտնում է TASS-ը:
Apple կորպորացիան կվերածվի բջջային կապի վիրտուալ օպերատորի (MVNO) ու կսկսի տրամադրել համապատասխան ծառայություններ, հայտնում է Business Insider-ը: Քանի որ ընկերությունը չունի համապատասխան բջջային ենթակառուցվածքներ, այն ծառայությունները կգործարկի այլ օպերատորների ցանցերում:
ԵՄ-ն ու Վիետնամը համաձայնության են եկել ազատ առևտրի գոտու վերաբերյալ 2,5 տարվա բանակցություններից հետո: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի մամլո հաղորդագրությունում:
Ինչպես հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում APA-ի աղբյուրը, իրանա-թուրքական սահմանի փակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Պաշտոնական մակարդակում նման որոշում չի կայացվել: Սահմանները բաց են»,- ասել է աղբյուրը:
«Այն ժամանակ ես այսպես չէի տեսնում այդ հարցի լուծումը, ու գուցե, այն ժամանակ հարկավոր չէր միացնել ամերիկացիներին»,- նշել է նա:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման ղեկավարները հրապարակել են փաստաթուղթ, որտեղ սահմանված է ստրկության վաճառվող կանանց ու երեխաների գնահատման կարգը, հայտնել է ՄԱԿ-ի՝ կոնֆլիկտի գոտներում սեքսուալ բռնության կանխարգելման հատուկ ներկայացուցիչ Զայնաբ Բանգուրան:
«Սիրիայի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի տարաձայնությունը խորացնելու է անդունդը նրանց միջև, ինչի ականատեսն ենք ներկայումս»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:
Տրանս-Ադրիատիկ (TAP) գազատարը կարող է հուսալի երթուղի լինել Եվրոպա իրանական գազի մատակարարման համար: Այս մասին հայտարարել է առևտրատնտեսական ու մարդասիրական ոլորտներում ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Մեհդի Մոհտաշամին:
ԴԱԻՇ-ի օկուպացումից ի վեր Իրաքի խոշորագույն Անբար նահանգում ավելի քան 1500 հանրակրթական դպրոց է ավերվել, հայտնում է «Էլաֆ» ինտերնետ-պորտալը:
Ռուսական իշխանությունները խոստացել են ստուգել ԵԱՀԿ զեկույցի հավաստիությունը Ուկրաինայի կոնֆլիկում ռուս դեսանտայինների ներկայության մասին, հայտնում է RIA Novosti-ն:
«Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարի մի հատվածում պայթյունը տեղի է ունեցել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ահաբեկչական հարձակման հետևանքով:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել ոստիկանության մասին, ասվում է քաղաքական գործչի բլոգում:
ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է, որ օրերս «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Մոսկվայում Շվեդիայի դեսպանության աշխատակիցը: Այդ քայլը Ռուսաստանը ձեռնարկել է ի պատասխան Ստոկհոլմի գործողությունների, բացատրել են ՌԴ ԱԳՆ-ից:
Պաբլո Պիկասոյի նկարը, որը գնահատվում է նվազագույնը 27,4 մլն դոլար, Ֆրանսիայի մաքսային ծառայության աշխատակիցները Կորսիկայում առգրավել են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանում հատուկ գործողություն է սկսել իրականացնել, որի նպատակն է հայտնաբերել ահաբեկչական կազմակերպությունների անդամների, հայտնում է CNNTurk-ը:
Աթենքի ֆոնդային բորսայում աճուրդը այօր բացվել է սակաչափերի նոր անկմամբ:
Լիբիայի դատախազությունն ուսումնասիրում է համացանցում հայտնված տեսահոլովակը, որտեղ պատկերված է, թե ինչպես են բանտապահները ծեծում երկրի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդուն:
Հայաստանում ռուսական կայազորային զինվորական դատարանը կքննի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, ով մեղադրվում է դասալքության ու զենքի հափշտակության մեջ, RIA Novosti-ին հայտնել է Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանի մամլո քարտուղար Ալյոնա Կատկալոն: