Բաժիններ՝

Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել ահաբեկչության գործով ձերբակալված երկու կասկածյալի

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ազատ է արձակել ավելի վաղ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված երկու կասկածյալների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-­ը:

Կասկածյալներից մեկը բաց է թողնվել գրավի դիմաց` պայմանով, որ նա մարտի վերջին կմասնակցի հետաքննությանը: Մյուս կասկածյալից մեղադրանքները հանվել են: Եվս երկու կասկածյալներ շարունակում են կալանքի տակ մնալ:

Ներկայում հետաքննությունը փորձում է հասկանալ` արդյոք ահաբեկիչ Խալիդ Մասուդը գործել է միայնակ, թե ունեցել է հանցակիցներ: Մարտի 22­-ին ավտոմեքենան, որի ղեկին եղել է 52­-ամյա ահաբեկիչը, Լոնդոնի Վեստմինստերյան կամուրջի մոտ վրաերթի է ենթարկել անցորդներին ու երեք ոստիկանի:

Վարորդը թողել է մեքենան բրիտանական պառլամենտի մոտ, այնուհետև դանակով հարձակվել ոստիկանի վրա` փորձելով մտնել Համայնքների պալատ: Իրավապահները կրակել ու չեզոքացրել են հարձակվողին:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է չորս մարդ, շուրջ 50-­ը տուժել են: Նրանց շարքում 12 ազգությունների ներկայացուցիչներ կան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս