Բաժիններ՝

Մերկելը պնդում Է, որ արաբա-իսրայելական հակամարտությունը պետք է լուծվի «երկու պետությունների» սկզբունքով

Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ մերձավորարեւելյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը հարկավոր է շարունակել, «երկու պետությունների» սկզբունքի խելամիտ այլընտրանք չկա: Այդ մասին Բեռլինում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններից առաջ հայտարարել է ԳՖՀ-­ի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ես մտադիր եմ պարզորոշ հասկանալ տալ, որ մենք դրական դինամիկայի կարիք ունենք մերձավորարեւելյան հակամարտության լուծման հարցում՝ հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա,­ասել է նա:­Ես երկու պետությունների սկզբունքով լուծման հասնելու նպատակի խելամիտ այլընտրանք չեմ տեսնում»:

Մերկելի խոսքով՝ պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի ընդլայնման ուղղությամբ Իսրայելի ակտիվությունը «խոչընդոտ է» կարգավորման ճանապարհին, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031