Բաժիններ՝

Կասկածելի առարկայի պատճառով Քյոլնի օդանավակայանում տարհանում է սկսվել

Քյոլնի օդանավակայանում գտնվող ուղևորները և աշխատակիցները տարհանվել են, երբ իրավապահ մարմինները ստացել են հաղորդագրություն կասկածելի առարկայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Interfax-­ը:

Օդանավակայանի ղեկավարության տվյալներով` աշխատակիցները տարօրինակ իր են գտել ուղևորներից մեկի ուղեբեռի ուսումնասիրման ժամանակ: Թեպետ կասկածյալը չի ձերբակալվել, սակայն հայտարարվել է տարհանում:

Միջադեպն առնչվել է շուրջ 500 մարդու, ներկայում դադարեցված է 1-­ին տերմինալի աշխատանքը: 11 չվերթ իրականացվելու է օդանավակայանի մյուս տերմինալների միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031