
Ռուս-թուրքական հարաբերություններում շարունակվում է առևտրատնտեսական հարաբերությունների շուրջ լարվածությունը

Թուրքռուսական առևտրատնտեսական հարաբերություններում որոշ ապրանքների արտահանման և ներմուծման շուրջ լարվածությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ռուսաստանը արձագանքել է Թուրքիայի կողմից Ռուսաստանից 1,3 մլրդ դոլար ծավալով 6 տեսակ պարենային ապրանքների ներկրման դադարեցմանը:
Չեղարկվել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության պատվիրակության ապրիլյան այցը Թուրքիա, որի ժամանակ քննարկվելու էին Թուրքիայի նկատմամբ սահմանված առևտրատնտեսական որոշ արգելքների դադարեցման հարցերը:
2015ի նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինքերկինք» հրթիռով:
Ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ կիրառել էր առևտրատնտեսական մի շարք պատժամիջոցներ և դադարեցրել Թուրքիայից բազմաթիվ
ապրանքների ներկրումը Ռուսաստան: