Բաժիններ՝

Վենեսուելան Պերու է ուղարկել ավելի քան 70 տոննա հումանիտար օգնություն

Վենեսուելայի իշխանություններն ավելի քան 70 տոննա հումանիտար օգնություն են ուղարկել Պերուի Հանրապետություն, որը տուժել է ուժեղ անձրևներից ու հեղեղումներից: Պարենամթերք, ջուր, մատրասներ ու դեղամիջոցներ պարունակող բեռները Պերու կուղարկվեն երկու ինքնաթիռով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ­-ը:

«Բացի ուտելիքից և սպառողական ապրանքներից մենք նրանց ենք ուղարկում մեր հոգատարությունն ու աջակցությունը»,­-հայտարարել է Վենեսուելայի ներքին գործերի ու արդարադատության նախարար Նեստոր Ռևերոլը:

2016 թվականի դեկտեմբերից մինչ օրս Պերուում արհավիրքի զոհ է գնացել ավելի քան 80 մարդ, ավելի քան 111 հազարը մնացել են առանց ապաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031