Բաժիններ՝

Թրամփի նախկին խորհրդականը հերքել է Գյուլենին արտահանձնելու թեմայով քննարկումների անցկացումը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը չի քննարկել Անկարային չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու հարցը: Այս մասին հայտնել է Ֆլինի պաշտոնական ներկայացուցիչ Պրայս Ֆլոյդը:

CNN հեռուստաընկերությանը տված հայտարարության մեջ նա հերքել է Կենտրոնական հետաքննական վարչության նախկին տնօրեն Ջեյմս Վուլսիի պնդումներն այն մասին, թե Նյու Յորքում նման խորհրդատվություններ են անցկացվել թուրքական պաշտոնական շրջանակների հետ:

«Նման քննարկումներ չեն եղել»,­ ընդգծել է Ֆլոյդը: Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հրապարակել էր մի հոդված, որում Վուլսին նշել էր, թե 2016 թվականի սեպտեմբերի 19-­ին ներկա է եղել Նյու Յորքում թուրք պաշտոնյաների հետ Ֆլինի հանդիպմանը: Նրա խոսքով` այդ հանդիպմանը քննարկվել է Գյուլենին Անկարա արտահանձնելու հնարավորությունները:

Պաշտոնական Անկարան 2016 թվականի հուլիսի 15­-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-­ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031