Բաժիններ՝

Բրիտանացին 15 000 մետաղադրամ է լցրել կամրջի վրա և ցուցադրել անցորդների արձագանքը

Լոնդոնի բնակիչ Ջամալ Մաքմյուրանը Twitter­-ում արտասովոր փորձի հեռարձակում է կազմակերպել. լուսանկարիչ Լանա Մեսիքի հետ նա 15 հազար մետաղադրամ է լցրել սալարկուղու վրա եւ հետեւել անցորդների արձագանքին, հաղորդում է Mashable­-ը:

Մեսիքը չի իմացել, թե ինչ անի այն մետաղադրամները, որոնք իր մոտ մնացել էին արտ-նախագծից հետո: Ուստի նա Մաքմյուրանի հետ որոշել է իրական ժամանակով պատմել, թե մարդկանց մեջ ինչ զգացումներ է առաջացնում այդ գտածոն: Կամուրջը երեւում էր Մաքմյուրանի բնակարանի լուսամուտից, կազմակերպիչները կարող էին հետեւել դեպքերի ընթացքին:

Մետաղադրամների կույտով անմիջապես հետաքրքրվել են երեխաները: Մի խումբն սկսել է խաղալ դրանցով, իսկ մյուսը՝ հավաքել դրանք: Ոմանք պարզապես լուսանկարվել են գտածոյի ֆոնին, իսկ անցորդներից մեկը նույնիսկ կույտի վրա է դրել իր հովանոցը հանուն կոմպոզիցիայի:

Նրանց թվում աչքի է ընկել մի տղամարդ, որը որոշել է անձրեւ սարքել մետաղադրաներով: Փորձն ավարտվել է նրանով, որ երկու տղաներ տոպրակ ու բահ են բերել կամուրջ եւ իրենց հետ տարել ամբողջ հարստությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031