Բաժիններ՝

Ջուլիան Ասանժի մայրը խնդրել է Ավստրալիայի վարչապետին օգնել որդուն

WikiLeaks-­ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մայրը, ով Ավստրալիայի քաղաքացի է, կոչ է արել այդ երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլին ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք թույլ տան Ասանժին տեղափոխվել Էկվադոր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»­-ն:

«Ես պաշտոնապես կոչ եմ անում Մալքոլմ Թերնբուլին միջամտել, պահել իրեն որպես վարչապետ ու պաշտպանել քաղաքացուն… Ես ցանկանում եմ, որ նա ճնշում գործադրի Մեծ Բրիտանիայի կառավարության վրա, որպեսզի այն ապահովի առանց խոչընդոտների Ասանժի տեղափոխումն Էկվադոր»,­-ասել է մայրը՝ Քրիստին Ասանժը:

Ջուլիան Ասանժը 2012 թվականից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է. այդ ժամանակ նա դիմել էր Էկվադորի իշխանություններին քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով՝ վախենալով, որ իր գործողությունների համար Շվեդիայի իշխանությունները կարող են արտահանձնել իրեն ԱՄՆ:

Քրիստին Ասանժն ընդգծել է, որ իր որդին հինգ տարիների ընթացքում զրկված է եղել «արևային լույսից, թարմ օդից ու վարժանքներից»: Մայիսի 19-­ին հայտնի է դարձել, որ Շվեդիայի դատախազությունը դադարեցնել է Ասանժի գործով հետաքննությունը: Նա մեղադրվում է 2010 թվականին բռնաբարություն իրականացնելու մեջ: Լոնդոնի ոստիկանությունը հրապարակել էր հայտարարություն՝ նախազգուշացնելով Ասանժին, որ դեսպանատան տարածքը լքելու պարագայում իրեն կձերբակալեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031