Հանրաքվեին մասնակցած պուերտոռիկացիների մեծամասնությունն արտահայտվել է նահանգի իրավունքներով ԱՄՆ-ին արշիպելագի միանալու օգտին:
Իտալիայի «5 աստղի շարժում» առաջատար ընդդիմադիր ուժը ջախջախիչ պարտություն է կրել հունիսի 11-ին երկրում կայացած մասնակի վարչական ընտրությունների արդյունքներով, ինչի մասին վկայում են exit-poll-ի նախնական տվյալները:
Ընտրություններին մասնակցոմւթյունը կազմել է շուրջ 51 տոկոս: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը հայտարարել է, որ անցած ընտրությունների համեմատությամբ մասնակցությունն զգալիորեն նվազել է, ինչը վկայում է վստահության ճգնաժամի մասին երկրի քաղաքական կյանքում:
Բարձր տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ինչ ձևով են կատարվելու գնումները 2027 թվականին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ոչնչացվել է Ռաքային ուղղված ավիահարվածի արդյունքում:
Ճապոնիայի նավաշինական ընկերությունները հայտարարել են ինքնակառավարվող բեռնատար նավերի կառուցման ընդգրկուն նախագծի գործարկման մասին, տեղեկացնում է BBC-ին:
«Այստեղ խնդիրը Բաքվի վրա ճնշում գործադրելն է, և ճնշում գործադրելը բոլոր կողմերից։ Իսկ այսօր այդ ճնշումը թույլ է, պետք է այն ավելի ուժեղացնել»։
Իրանցիները հստակ գիտակցում են, թե իրականացնողներն ովքեր են, ովքեր են այդ իրականացնողներին հրահանգ տվողները և ովքեր են հրահանգ տվողներին հրահանգողները։
Մեծ պանդայի՝ աշխարհում ամենածեր էգերից մեկը՝ Սուսու անվամբ, անցյալ շաբաթ սատկել է Չինաստանի Սիչուանի նահանգի Չենդու քաղաքի հետազոտական կենտրոնում:
«Կարող ենք ասել, որ ինչքան տարածաշրջանում հզորանա քրդական գործոնը, այնքան ավելի շատ վտանգ է սպառնալու Թուրքիայի կայունությանը, քանի որ քրդերը միշտ էլ ծառայել են որպես գործիք՝ Թուրքիան մասնատելու և Թուրքիայի կյանքն էլ ավելի դժոխային դարձնելու համար։ Ինչքան քրդական գործոնը հզորանա, այնքան ավելի է մեծանալու թուրք-քրդական բախումների հավանականությունը»,- նկատեց պարոն Խուդավերդյանը։
Միջազգային Amensty International կազմակերպության Թուրքիայի ղեկավար, իրավաբան և իրավապաշտպան Թաներ Քըլըչը կալանավորվել է:
«Մենք ենթադրում ենք, որ մի օր դա կլինի նաև Սինգապուրում, այդ պատճառով էլ անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի պատրաստ լինենք դրան»,- ասել է վարչապետը:
Ս. Սաֆարյանի կարծիքով՝ Մինսկի խումբը պետք է կոշտ լինի իր դիրքորոշումներում, ինչպես նախորդ հայտարարության մեջ է եղել, որովհետև, ըստ նրա՝ միայն թվում է, թե իրավիճակը հանգիստ է. «Այն կարող է շատ արագ վերափոխվել շատ լուրջ էսկալացիայի»։
«Կարող ենք ասել, որ, եթե Իրանի նման կայուն, հավասարակշռված, հզոր երկրներում տեղի է ունենում ահաբեկչություն, այն էլ՝ խորհրդարանի շենքի վրա, սա խոսում է այն մասին, որ որևէ երկիր ապահովագրված չէ ահաբեկչություններից։ Իրենց հերթին՝ ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում էլ ավելի են սրում կոնֆլիկտային իրավիճակը։ Սակայն ահաբեկչական գործողություններն արևմուտք-արևելք բլոկների պայքարի անբաժան մասն են կազմում, և ահաբեկիչները գործիք են հենց գերտերությունների շահերի ձեռքին»,- նկատեց բանախոսը։
«Հայաստանն ու Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց ընտրվել են ՆԱՏՕ-ի կողմից` հատուկ հարաբերությունները խորացնելու համար, որովհետև դուք կարող եք դեսպան լինել ՌԴ-ի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները լավացնելու խնդրում: ՌԴ-ն դիտարկվում է՝ որպես ամենամեծ սպառնալիքը ՆԱՏՕ-ի երկրների համար, հատկապես` տեղեկատվական կամպանիաների առումով»,- ասաց Ֆրիկեն:
Նիգերի Հանրապետությունը հայտնել է Կատարից իր դեսպանին հետ կանչելու մասին՝ ի նշան համերաշխության արաբական այն երկրների հետ, որոնք հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ավելի քան 60 երեխա անհայտ պատճառով թունավորման հետևանքով հայտնվել են հիվանդանոցում:
Հունիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
«Գյուլենականների դեմ հատկապես որս է սկսվել երկրի ժանդարմերիայում, և վերջին մեկ ամսվա ընթացքում ձերբակալվել է 5000 ոստիկան, գյուլենական լինելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացիությունից զրկվել է առնվազն 130 մարդ։ Այդ թվում՝ սպառնում են զրկել հենց իրեն՝ Ֆեթուլլահ Գյուլենին»,- նշեց պարոն Խուդավերդյանը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել Եվրամիությանն անդամակցության հարցում իրենց մտադրություններում:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դադարեցրել է այցը Ղազախստան որդու ծնվելու կապակցությամբ:
Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ընդունում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, իսկ Իրաքյան Քուրդիստանը համարում է այդ երկրի անբաժան մասը:
Դամասկոսի Հայ Առաքելական առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում օգնությունը դիմավորեցին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը և դամասկոսահայ ազգային իշխանության ներկայացուցիչները: Շուտով կսկվի մարդասիրական օգնության բաշխումը Դամասկոսի կարիքավոր ընտանիքներին:
«Ռուսաստանն ավելի շատ արևելյան բլոկի անդամ է, Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ է, և ինչքան էլ թուրքական պետության ղեկավար Էրդողանը փորձում է Արևմուտքից անկախ քաղաքականություն վարել, այնուհանդերձ Թուրքիայում առկա է ՆԱՏՕ-ի շուրջ երկու տասնյակ ռազմաբազա, ինչը և կապում է Էրդողանի ձեռքերը»։
Իրանի իրավապահ մարմինները Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են ութ մարդու:
Թուրքիայի Հասանքեյֆ բնակավայրում ձերբակալված ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեփարդոնը մեկ ամիս պահվելուց հետո վերջապես արտաքսվել է Ֆրանսիա:
Սոցիալական ցանցերի իր էջերը Արցախի Հանրապետության մասին գրառումներով հեղեղած հայտնի ռուս գրող Էդուարդ Լիմոնովը հայտնվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»:
Ղազախստանը 300 հազար ԱՄՆ դոլար կներդնի Միավորված ազգերի կազմակերպության ահաբեկչության դեմ պայքարի ֆոնդին:
ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը:
Ֆիլիպինների Մարավի քաղաքում 13 ծովային հետևակային է զոհվել քաղաքն իսլամիստ զինյալներից մաքրելու մարտերում: