Ինչն է կապում էրդողանի ձեռքերը

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի համոզմամբ՝ ռուս-թուրքական հարաբերությունները միշտ էլ եղել են բավական ակտուալ, հատկապես՝ տնտեսական հարաբերությունները, քանի որ, նրա կարծիքով՝ երկու երկրներն էլ վերջին 20 ամյակում զարգացրել են իրենց տնտեսական հարաբերությունները։
«Թուրք-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունները ևս ակտուալ փուլում են։

Չմոռանանք թուրքական հոսքի և Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվելիք ատոմակայանների մասին»,- ասաց բանախոսը։

Նրա խոսքով՝ ինչքան էլ թուրք-ռուսական տնտեսական հարաբերությունները խորանում են, այնուհանդերձ, այս երկու երկրները քաղաքականապես դեռևս հակադիր բևեռներում են։

«Ռուսաստանն ավելի շատ արևելյան բլոկի անդամ է, Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ է, և ինչքան էլ թուրքական պետության ղեկավար Էրդողանը փորձում է Արևմուտքից անկախ քաղաքականություն վարել, այնուհանդերձ Թուրքիայում առկա է ՆԱՏՕ-ի շուրջ երկու տասնյակ ռազմաբազա, ինչը և կապում է Էրդողանի ձեռքերը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանն ամեն դեպքում համարվում է  Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, և այս առումով կարող ենք ասել, որ թուրք-ռուսական զարգացող տնտեսական հարաբերություններն արգելք չեն, որպեսզի ինչ-որ կերպ անդրադառնան Հայաստանի անվտանգության վրա»,- նկատեց թուրքագետը։

Կարդացեք նաև

Ռոզա Հակոբյան

 

Տեսանյութեր

Լրահոս