Բաժիններ՝

Թեհրանը հայտարարել է Իրաքի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ընդունում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, իսկ Իրաքյան Քուրդիստանը համարում է այդ երկրի անբաժան մասը: Այս մասին խոսել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«Միասնական Իրաքը, որն ունի կայունություն ու ժողովրդավարություն, համարվում է բոլոր իրաքցիների իրավունքների երաշխավորը: Քուրդիստանը իրաքյան տարածքի անբաժան մասն է, և Իրանն աջակցում է Իրաքի միասնականությանը»,- հայտարարել է նա:

Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հայտարարել են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս