Խորագիր:

«Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը սպառնալիք էր ամբողջ տարածաշրջանի համար». թուրքագետ

«Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը սպառնալիք էր ամբողջ տարածաշրջանի համար». թուրքագետ

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձավ Թուրքիա-Իրան հարաբերություններին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

«Թուրքիայի իշխանություններն արձագանքել են Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությանը՝ ցավակացություն հայտնելով իրանական ժողովրդին, սակայն իրանական  մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ Թուրքիայի վերաբերմունքն այդքան էլ անկեղծ չէ, քանի որ Իրանում Թուրքիան դիտվում է՝ որպես արևմտամետ երկիր, և  շատ դեպքերում Թուրքիայի և Իրանի շահերը չեն համընկնում։

Այս համատեքստում կարող ենք նշել, որ Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունն ուներ հատուկ պատվիրատուներ, և դրանք, ենթադրաբար, արևմտյան գերտերություններ էին, որոնց հետ Իրանի հարաբերությունները գտնվում են բավական լարված վիճակում, և պատահական չէր, որ ահաբեկչությունը  տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանը և Կատարը որոշեցին ջերմացնել իրենց հարաբերությունները»,- ասաց թուրքագետը։

Նրա համոզմամբ՝  ինչպես ցույց տվեցին իրադարձությունները՝ իրանական կողմը կարողացավ հաջողությամբ դիմագրավել ահաբեկչության սպառնալիքները և տարածաշրջանում շարունակում է վարել կայուն և հավասարակշռված քաղաքականություն։

Պարոն Խուդավերդյանի գնահատմամբ՝ Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը սպառնալիք էր ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ ահաբեկչությունը յուրաքանչյուր տարածաշրջանում ընդունվում է՝ որպես սպառնալիք։

«Կարող ենք ասել, որ, եթե Իրանի նման կայուն, հավասարակշռված, հզոր երկրներում տեղի է ունենում ահաբեկչություն, այն էլ՝ խորհրդարանի շենքի վրա, սա խոսում է այն մասին, որ որևէ երկիր ապահովագրված չէ ահաբեկչություններից։ Իրենց հերթին՝ ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում էլ ավելի են սրում կոնֆլիկտային իրավիճակը։ Սակայն ահաբեկչական գործողություններն արևմուտք-արևելք բլոկների պայքարի անբաժան մասն են կազմում, և ահաբեկիչները գործիք են հենց գերտերությունների շահերի ձեռքին»,- նկատեց բանախոսը։

Ռոզա Հակոբյան

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։