ՀՀ Նախագահի հանձնարարությամբ և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս:
Թայվանի արևելյան ափերին քաղաքացիական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ:
Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունը խզել է պայմանագիրը հաղորդավար Ռեզա Ասլանի հետ, երբ նա ոչ ցենզուրային արտահայտություն է թույլ տվել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ թվիթերյան իր միկրոբլոգում:
Բրիտանիայի ոստիկանությունը հունիսի 3-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության գործով Լոնդոնի արևելքում ձերբակալել է ևս մեկ մարդու:
Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի պաշտպանությունը դիմել է երկրի Դաշնային գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել երկրի ղեկավարի հարցաքննությունը և փակել նրա դեմ սկսված հակակոռուպցիոն հետաքննությունը:
Համբուրգում կայանալիգ Մեծ քսանյակի (G20) Գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը շարունակելու է ցանկացած տեսակի աջակցությունը Կատարին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի վերաքննիչ դատարանը որոշել է, որ շիմպանզեները չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ որ մարդը:
Ամենևին մտադրություն չունենալով մատների վրա ոմանց մանրամասն բացատրել տարրական ճշմարտություններ, կուզենայինք զուտ մի քանի կետով անդրադառնալ այն կարևորությանը, որն ունի Կատարը՝ մեր երկրի աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի տեսանկյունից:
«Ադրբեջանի ցանկությունն էր՝ համագործակցել Մերձավոր Արևելքում հենց արևմտյան դաշինքի հետ՝ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և այլն, բայց այստեղ սահմանափակում կա, որովհետև Թուրքիան, որը տարածաշրջանում Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է, կարծես թե այլ դիրքորոշում ունի այս հակամարտության մեջ, և անգամ իր ներկայությունն ապահովելու համար ուզում է իր ռազմական կոնտինգենտն ուղարկել Կատար և այնտեղ որոշ չափով նպաստել Կատարի դիրքերի պահպանմանն այդ տարածաշրջանում»:
Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին բանաձև է ընդունել, որով ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։
«Մենք սահմանակից ենք Մերձավոր Արևելքի հետ, և այս իմաստով, մեծ հաշվով՝ որևէ բան չի փոխվել. այդ ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում կար և կա, բայց ակնհայտ է, որ խուճապային տրամադրություններ մեր հասարակության մեջ սերմանելն էլ սխալ է։ Հայաստանը որոշակիորեն պետք է բարձրացնի զգոնության մակարդակը, հատկապես՝ սեփական սահմանների մատույցներում, նաև՝ իրանցիների հետ սերտ համագործակցության միջոցով»։
Գրաֆիկական դիզայներ Քրիստիան Սթանգլն «Ապոլոն» տիեզերական ծրագրի արխիվերից հազարավոր լուսանկարներ է օգտագործել, որպեսզի դրանց հիման վրա ստեղծի Lunar կարճամետրաժ ֆիլմը դեպի Լուսին աստղանավորդների ճանապարհորդության մասին:
Լիբանանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունեցող գրոհայինների:
Իսպանական Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն կանցկացվի 2017 թվականի հոկտեմբերի 1-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նույնքան ընտրողներ են պաշտպանում, որքան որ մինչեւ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի սկսվելը:
Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող և լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հունիսի 9-ին կարտաքսվի Ֆրանսիա: Այս մասին հայտնում է ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության իրենց աղբյուրները:
«Ես կարծում եմ, որ վերջին շրջանի ռեպրեսիվ ապարատի ուժեղացումը՝ ձերբակալությունները, որոնք երեկ էլ եղան, և ոչ միայն՝ քաղաքական ընդդիմախոսների, այլև՝ տեղի բնիկ ժողովրդի ներկայացուցիչների մակարդակով, ցույց են տալիս, որ փորձելու են հնարավորինս ռեպրեսիվ մեթոդներով պահպանել վերահսկողությունը գործընթացների վրա, մինչև հասկանան, թե որո՞նք են դրա հնարավոր լուծումները»։
Իսպանիայի իշխանությունները հավաստիացրել են, որ թույլ չեն տա հանրաքվե անցկացնել Կատալոնիայի անկախության շուրջ:
Իրանի անվտանգության ուժերը 41 մարդու են ձերբակալել Թեհրանում կատարված ահաբեկչական գործողություններին մասնակցելու եւ վահաբական խմբավորումներին պատկանելու կասկածանքով:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի հետ հրաժեշտի արարողությանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հովանավորում է«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ ինքն է «ամենամեծ ԻՊ-ն»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակում» է ներառել ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովին: Այդ մասին «Ինտերֆաքս Ադրբեջանին» հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են 2014 թվականի դեկտեմբերից Ադրբեջանում գերի պահվող հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանին:
«Մենք ամբողջությամբ գիտակցում ենք, որ բարեփոխումները կնպաստեն Հայաստանի առաջընթացին դեպի լայնամասշտաբ ժողովրդավարություն և թույլ կտան առավելագույնս օգուտ քաղել դրական փոփոխություններից»,- նշել է Աշոտյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մտադրության մասին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն ամենաբարձրն է եղել 25 տարվա ընթացքում. քվեարկությանը մասնակցել է ավելի քան 32 մլն բրիտանացի:
«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ԴՍՈւ) զինված կոալիցիայի կազմավորումները Ռաքա քաղաքի (Դամասկոսից հեռու է 520 կիլոմետր) հյուսիսում գրավել են նախկին բանակային զորանոցները, որոնք ծառայում էին որպես ահաբեկիչների պաշտպանական բնագիծ:
Առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել Իրաքի էլ Մուսայիբ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, քաղաք, որը գտնվում է Բաղդադից 60 կիլոմետր հարավ ընկած շրջանում: