2016 թվականին Եվրամիության (ԵՄ) 28 երկրներում գրանցվել է ապաստանի ստացման 1,29 միլիոն խնդրագիր:
Անկարայի դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում որոշում է կայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարարության 42 անձի ձերբակալելու վերաբերյալ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Կատարի զբոսաշրջության հատվածն իր սպասարկյալների առնվազն կեսին կկորցնի հարեւան արաբական պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման եւ նրանց կողմից վերջինիս նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցների հետեւանքով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Բաթմանի օդանավակայանում ձերբակալվել է:
Զոհերի թվում կա տասը երեխա: Տեղի իշխանությունները երկյուղում են, որ զոհվածների թիվը կարող է զգալիորեն ավելանալ: Փրկարարներն այժմ փորձում են հասնել հեղեղված շրջաններ եւ վերացնել սողանքների հետեւանքները:
Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն պարունակող նյութերի դիտարկում» զեկույցը, որն ընդգրկում է 2017-ի հունվար-ապրիլ ամիսները:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Սեզար Պրեդան հունիսի 13-ին կհանդիպեն Ադրբեջանի ընդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, որոնցից մի քանիսը ներկայումս ճաղերի հետևում են:
«Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության տվյալներով՝ Վորոնեժի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից»,-հայտնեց Բալայանը:
ՀՀ արտակարգ և լիազոր դեպան Արման Նավասարդյանի խոսքով՝ Կատարի շուրջ շատ հետաքրքիր գործողություններ են ընթանում. «Ես դա դիտում եմ՝ որպես պատճառահետևանքային մի ամբողջ շղթա համաշխարհային քաղաքականության ենթատեքստում, մասնավորապես՝ առաջին հերթին՝ Թրամփի այցելությունը՝ ինչո՞ւ եղավ այդ այցելությունը, ինչո՞ւ հենց Սաուդյան Արաբիայում, և դա ի՞նչ կարող է իր հետ բերել»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը:
Անցյալ տարի նավթի արտահանումից ՕՊԷՔ-ի երկրների եկամուտները 2015 թվականի համեմատությամբ նվազել են 13,2 տոկոսով՝ մինչեւ 445,7 միլիարդ դոլար:
Հունիսի 11-ից մինչեւ 14-ը Աստանայում ընթանում է էներգետիկային նվիրված նախարարական խորհրդաժողովն ու ութերորդ միջազգային համաժողովը, որտեղ քննարկվում են կայուն զարգացման բնագավառի հիմնախնդիրների լուծման մոտեցումները:
Մյունխենի ոստիկանությունը հայտարարել է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան ասելու, թե քաղաքի կայարանում տեղի ունեցած հրաձգության միջադեպը, որտեղ երեք մարդ է վիրավորվել, եղել է ահաբեկչական գործողություն, հրաձգությունը սարքել է Գերմանիայի մի քաղաքացի։
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ Նախիջևանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները պատահական չեն։ Ըստ բանախոսի՝ նրանք ցանկանում են ամեն կերպ աշխատեցնել Մինսկի խմբին.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Պարսից ծոցի երկրները տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման արդյունավետ մեխանիզմի ստեղծման կարիք ունեն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վշտացած է Իրաքյան Քուրդիստանի կողմից անկախության հանրաքվե անցկացնելու որոշման կապակցությամբ:
Սննդային թունավորումից մեկ երեխա է մահացել, եւս շուրջ 800 մարդ տուժել Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակա փախստականների ճամբարում:
Բելառուսն առաջարկում է ՀԱՊԿ-ի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմավորումների համատեղ պատրաստության նոր, ավելի մաշտաբային ձեւ փորձարկել 2017 թվականի աշնանը կայանալիք օպերատիվ-ռազմավարական վարժանքների ընթացքում:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան:
Ադրբեջանի իշխանությունների դեմ հանդես եկող՝ լրագրող, ադրբեջանական 7gün.az կայքի գլխավոր խմբագիր Դավիդ Շիրալիևը 2014 թ. օգոստոսի 30-ին ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս անազատության մեջ բռնության ու տանջանքների է ենթարկվում:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կատարի շուրջ տեղի ունեցող զարգացումների հարցով զանգահարելու է և հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատներն իրականացնում են «Կովկասի արծիվ 2017» համատեղ զորավարժությունները:
Հունաստանի Լեսբոս կղզում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մեկ կին, վիրավորվել 15 մարդ, Վրիսա ավանում ավերվել է տների մեծ մասը, առանց կացարանի են մնացել հարյուրավոր մարդիկ:
«Տարբերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների միջեւ այն է, որ մենք խոսում ենք փաստերով, իսկ նրանք տպավորություններով՝ հիմնված երեւակայությունների վրա»,- ասաց Նալբանդյանը:
ԱՄՆ-ի «Ժողովրդավարությունների պաշտպանության ասոցիացիայի» և «Ռազմական ինստիտուտի» մասնագետները կազմել են Մերձավոր արևելքի առավել մարտունակ բանակների ցուցակը:
Վորոնեժի մարզում երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է տուժել Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսի վթարից:
«Ինձ թվում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը շատ կարևոր ասպեկտ է երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու գործում: Լավ կլիներ, որ դա տեղի ունենար ավելի շուտ, քան ուշ: Էստոնիան շահագրգռված է տեսնել այս գործընթացի արագ ավարտը, բայց չեմ կարող ժամկետներ նշել ավարտի մասին: Հուսամ, որ մենք թափ կհավաքենք»,- ասաց նա:
Առնվազն մեկ մարդ վերքեր է ստացել Մյունխենի արվարձանի քաղաքային էլեկտրագնացքի Ունտերֆերինգ կայարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: